Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքի կողմից բացվեց Արցախյան ազատամարտին նվիրված Փառքի սրահը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Orer.am-ը գրում է.

Այսօր Երկրապահ կամավորականների միության Նոր Նորքի տարածքային բաժանմունքի կողմից հանդիսավոր արարողությամբ բացվեց Արցախյան ազատամարտին նվիրված Փառքի սրահը, որին ներկա էին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ ԵԿՄ անդամ Տարոն Մարգարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:

Բաժանմունքի բակում հյուրերին ջերմ ողջյուններով եւ պարային բեմադրությամբ դիմավորեցին վարչական շրջանի փոքրիկները: Բացման արարողության ժամանակ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Արամ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ԵԿՄ նախագահին, քաղաքապետին եւ մյուս ներկաներին հրավերն ընդունելու համար, ասաց. «Այսօր Նոր նորք վարչական շրջանի ԵԿՄ տարածքային բաժանմունքում Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հանձնարարականի համաձայն՝ կբացվի Փառքի սրահ՝ նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին: Խոնարհվում եմ բաժանմունքի զոհված ազատամարտիկների հարազատների ու ընտանիքների առաջ` հայտնելով շնորհակալություն: Մեր մարտական ընկերները զոհվեցին հերոսաբար` Արցախի ազատագրման, մեր ազգի բարօրության ու վաղվա օրվա համար: Այդ տղաները հավերժ կմնան բազմադարյան պատմության էջերում»,-ասաց Ա. Պողոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսպիսի սրահների առկայությունը նպաստելու է երիտասարդ սերնդի ազգային գիտակցության բարձրացմանը:

Փառքի սրահի բացումից, ԵԿՄ վարչության հոգեւոր սպասարկող Հայր Անդրանիկ Գեւորգյանի օրհնության կարգից ու ԵԿՄ տարածքային թանգարանում շրջայց կատարելուց հետո գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ողջունելով տարածքային կառույցի կատարած աշխատանքն ու մեծ կարեւորություն տալով դրան,  Orer.am-ի հետ զրույցում ասաց. «Առանց մեր պատմության ներկան և ապագան չենք կարող համեմատել և տանել, միայն 6000 հազարից ավել զոհված տղաներ ունի Երկրապահը: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ 14 զոհ է եղել ԵԿՄ-ից, որից մեկն էլ եղել է հենց այս բաժանմունքի կամավորական: Զոհվածների ծնողները, հարազատները պետք է իմանան, որ իրենց տղաները անմահացած են իրենց ընկերների, ժողովրդի համար»,-ասաց նա՝ շեշտելով, որ ինքն ամեն օր հիշում է մարտի դաշտում ընկած ընկերներին:

«Օր չկա, որ չհիշեմ տղաներին կամ մտքեր չկիսեմ նրանց հետ: Շատ ժամանակ, որ որևէ մեկի վրա ջղյանանում եմ կամ հոգնում եմ, երբ հիշում եմ՝ ովքեր են մեզ հնարավորություն տվել էս երկրում ապրենք, ընտանիք կազմենք, նորից խելոքանում եմ, նստում եմ տեղս, ես իմ կյանքում ինձանից մի քանի անգամ հզոր տղաների եմ հանդիպել ու իրենք ուղեցույց են եղել: Կամավորներն են ստեղծել էս երկիրը, էս պետությունը»,-ասաց ԵԿՄ նախագահը:

Սոսե Չանդոյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ