Հնդկաստանում հարսանիքի ժամանակ հարբեցող ամուսիններից պաշտպանվելու համար հարսներին մահակներ են նվիրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկական նահանգներից մեկում հարսանիքի ժամանակ կանանց կես մետրանոց փայտե մահակներ են նվիրել` հորդորելով կիրառել դրանք հարբած ամուսինների կողմից վիրավորանք ստանալու դեպքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայությունը, այդ քայլի նպատակը ընտանեկան բռնությունների դեմ պայքարն է:
Նահանգապետը կոչ է արել, որ կանայք մինչև մահակի օգտագործումը փորձեն խոսել ամուսինների հետ, և եթե դա չօգնի, այդ ժամանակ «թող մահակը խոսի նրանց հետ»: Այդ նպատակի համար նահանգապետը պատվիրել է 10 հազար փայտե մահակ:
Բազմաթիվ զույգերի միաժամանակյա հարսանիքի ընթացքում 700 հարս ստացել է նման մահակ, որոնց վրա գրված է եղել՝ «Հարբեցողներին ծեծելու համար», նաև՝ «Ոստիկանությունը չի միջամտելու»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



