Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո չի շփվել Օբամայի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շփվել իր նախորդի՝ Բարաք Օբամայի հետ հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից ի վեր։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Times-ին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ իրենց միջև շփման բացակայությունը «վատ» է, սակայն նա զարմացած չէ՝ հաշվի առնելով «իրենց պատմությունը»։
«Մենք չենք շփվել, ինչ ես պաշտոնի եմ անցել»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ «շատ հիասթափված է իրեն լրտեսելու առնչությամբ»։ Հիշեցնենք, որ մարտին նա սենսացիոն հայտարարություն էր արել՝ ասելով, որ Օբամայի վարչակազմը գաղտնալսել է իր հեռախոսազրույցները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



