Չինաստանում արժեքավոր արտեֆակտերով խորհրդավոր գերեզմաններ են հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի կենտրոնական Հունան նահանգում մոտ 2 000 տարեկան տարբեր արտեֆակտերով 2 գերեզման է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Հաղորդվում է, որ գերեզմանները հայտնաբերվել են Հուայհուա քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ: Գերեզմաններում ընդհանուր 28 արտեֆակտ է հայտնաբերվել, մասնավորապես՝ կավե պարագաներ՝ թեյնիկներ, դույլեր, սպասք: Նաև պղնձե մետաղադրամներ և ոսկյա զարդեր են հայտնաբերվել:
Գտածոները վերագրվում են Արևմտյան Հան դինաստիայի ժամանակաշրջանին (մ. թ. ա 206 թ.- մ. թ. 25 թ.) և Արևելյան Հան դինաստիայի վաղ ժամանակաշրջանին (մ. թ. 25-220 թթ.):
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



