Լոնդոնում ևս երկու նոր ահաբեկչություն է նախապատրաստվում. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի խումբ ահաբեկիչներ ևս երկու ահաբեկչական հարձակում են նախապատրաստում Մեծ Բրիտանիայի մայրքաղաք Լոնդոնում, այս մասին հայտնում է Sunday Times-ը` հղում անելով տեղի ոստիկանության իրենց աղբյուրին:
Ենթադրվում է, որ ահաբեկիչները հանդիսանում են «Իսլամական պետություն» և «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումների անդամներ:
Հայտնի է, որ անվտանգության ուժերը, որոնք տեղեկացել են նոր հարձակումների նախապատրաստման մասին, ակտիվ քայլեր են ձեռնարկում դրանց կազմակերպիչներից հայտնաբերելու և ձեռբակալելու համար, Լոնդոնի տարածքում ուժեղացված են անվտանգության միջոցառումները:
Նշվում է նաև, որ պատրաստվող ահաբեկչական հարձակումների գործով փնտրվող կասկածյալները որևէ կապ չունեն մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



