Աթլետիկոյի պաշտպանը կարող է բաց թողնել Ռեալի հետ հանդիպումները
ՍՊՈՐՏՄադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը մկանային վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Լաս Պալմասի» (5:0) հետ խաղի ընթացքում,- տեղեկացնում է Fourfourtwo.com-ը:
Խիմենեսը բախվել է մրցակցի ֆուտբոլիստներից մեկին և փոխարինվել 67-րդ րոպեին: Դեռ հայտնի չէ, թե որքան լուրջ է վերջինիս վնասվածքը:
Ամենայն հավանականությամբ, «Աթլետիկոյի» ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումները:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Խիմենեսը մասնակցել է 16 հանդիպման և ստացել 4 դեղին քարտ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



