Վիկտոր Օրբանը համաձայնել է «կատարել Եվրահանձնաժողովի բոլոր պահանջները»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համաձայնել է սահմանված ժամկետներում կատարել «Եվրահանձնաժողովի բոլոր պահանջները», որոնք վերաբերում են գիտությանն ու բարձրագույն դպրոցների ազատությանը:
DW-ի հաղորդմամբ՝ Բրյուսելում Եվրախորհրդարանի խոշորագույն պահպանողական խմբակցությունը կազմող ԵԺԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Օրբանը պատրաստակամություն է հայտնել չեղարկել բուհերին վերաբերող բոլոր սահմանափակումները:
«Մենք չենք համաձայնի, որպեսզի սահմանափակվեն քաղաքացիների հիմնական իրավունքները եւ անտեսվի գործող օրենսդրությունը»,- հայտարարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների դեմ ոտնձգություններն «անթույլատրելի մակարդակի են հասել»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



