Վաշինգտոնում «Ժողովրդական կլիմայական երթ» կանցկացվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնում ապրիլի 29-ին «Ժողովրդական կլիմայական երթ» կանցկացվի, որին կմասնակցեն գիտնականներ, կրոնական խմբերի ներկայացուցիչներ, ցածր եկամուտ ունեցող բնակիչներ, արհմիություններ եւ կորպորացիաների դեմ հանդես եկող ակտիվիստներ:
«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցները ծրագրում են անցնել Փենսիլվանիայի պողոտայով եւ «շրջապատել» Սպիտակ տունը:
«Ժողովրդական կլիմայական երթն» անցկացվելու է «Հանուն գիտության երթից» մեկ շաբաթ անց, երբ գիտնականները հավաքվել էին Վաշինգտոնում եւ աշխարհի ավելի քան 600 քաղաքներում՝ բողոք հայտնելով քաղաքական գործիչներին, որոնք հաշվի չեն առնում կլիմայական փոփոխությունների եւ այլ հարցերի շուրջ գիտական հանրության կարծիքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



