Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կահիրեի մարզադաշտում կաթոլիկ պատարագ է մատուցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը Կահիրեի մարզադաշտում կաթոլիկ պատարագ է մատուցել: Euronews-ի փոխանցմամբ՝ պատարագին 25 հազար մարդ է մասնակցել:
Սրբազան Քահանայապետը բոլոր կրոնների ներկայացուցիչներին կոչ է արել միավորվել բռնության եւ անհանդուրժողականության դեմ, այդ թվում՝ կրոնական:
Հռոմի պապի այցը Եգիպտոս կայացավ ղպտիների տաճարների վրա նոր հարձակումներից երեք շաբաթ անց:
Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապն այցելել է այն եկեղեցի, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերին ահաբեկչություն էր իրականացվել: Չնայած վտանգավոր իրադրությանը՝ Հռոմի պապը չի հրաժարվել մարզադաշտի տարածքում պատարագ մատուցելուց:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



