«Չափից ավելի անհանգիստ մայր եմ». Նոնա Թելոյանն ընտանեկան առօրյայի մասին
ԼԱՅՖLife.tert.am-ը գրում է.
Նոնա Թելոյանն այս շրջանում աշխատանքում պասիվ է ։ Նա իր ամբողջ ժամանակը տրամադրում է որդուն` Էդուարդին։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, թե ինչպես է անցնում իր առօրյան փոքրիկի հետ և երբ է պատրաստվում վերադառնալ աշխատանքի։
«Աշխատանքային գործունեությանը կվերադառնամ այն ժամանակ, երբ բալիկիս սկսեմ չկերակրել, ինչ մեր օրերում մոդայից դուրս է եկել։ Այս ընթացքը լիարժեք վայելում եմ ամեն վայրկյանը, ապրում եմ ամենահրաշալի զգացողությունը ու ջերմանում նրանից եկող լույսից։ Առօրյան փոքրիկի հետ բազմաչարչար է, անքուն գիշերներով լեցուն։ Նա ընդամենը 11 ամսական է, բայց արդեն ներկայացնում է իր պահանջները, թե որ մուլտֆիլմն է ուզում դիտել, խաղալ, թե զբոսնել, ուտել, թե քնել։ Նա չի սրում մարդաշատ վայրերում լինել։ Մենք էլ կատարում ենք նրա բոլոր ցանկությունները ու երջանկանում նրա գոհունակ աչուկներով և ծիծաղով»,– ասաց Նոնան։
Վերջինիս նշեց, որ փոքրիկը ոչ իրեն է նմանացնում, ոչ իր ամուսնուն։ «Չեմ սիրում, երբ երեխային նմանեցնում են մայրիկին կամ հայրիկին։ Երբեք չեմ փորձել Էդուարդի մեջ փնտրել ինձ։ Նա իր նման է և յուրահատուկ է իր տեսակում»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



