Հնդկաստանում անկարգությունների պատճառով 50 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում սրբազան համարվող Վարանսի քաղաքում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել անկարգությունների պատճառով, որոնք ծայր էին առել Գանեշա աստծու արձանը Գանգես գետը նետելու արգելքի պատճառով։ Այս մասին հայտնում է PTI գործակալությունը։
Նախօրեին քաղաքում երթ էր տեղի ունեցել, որը վերածվել էր անկարգությունների։ Երթը կազմակերպվել էր ի նշան սեպտեմբերի 22-ի ցույցը ցրելու դեմ բողոքի։ Այն ժամանակ հավաքվածները բողոքում էին Գանեշա աստծու արձանները Գանգես գետը նետելու դեմ, որը տեղի է ունենում սովորաբար այդ աստծուն նվիրված կրոնական փառատոնի՝ «Գանեշ Չաթուրթհիի» ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախօերին ծայր առած անկարգություններից վիրավորվել էր 5 մարդ, որոնց թվում՝ 8 ոստիկան։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



