Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժաննա Ֆրիսկեի հայրը Դմիտրի Շեպելեւին մեղադրել է երգչուհու իրերը գողանալու մեջ

ԼԱՅՖ

Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեվի եւ նրա քաղաքացիական կնոջ՝ հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի միջեւ լարված հարաբերությունները շարունակում են տակնուվրա անել ռուսական մամուլը։ Երգչուհու հոր եւ Շեպելեւի միջեւ վերջերս ծագած սկանդալը շարունակում է նոր դրսեւորումներ ստանալ։ Հիշեցնենք, որ դերասանուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը սպառնացել է սպանել շոումենին։ 

Այժմ Վլադիմիր Բորիսովիչը շարունակում է լրագրողներին իր անկեղծ կարծիքը ներկայացնել իր չկայացած փեսայի մասին։ «ЭГ»-ին տված հարցազրույցում Ֆրիսկեի հայրը հայտնել է, որ շոումենը բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում է իրեն եւ նույնիսկ տհաճ բաներ է ասում իր գործընկեր եւ համահաղորդավար Յուրի Նիկոլաեւի հասցեին։ 
«Մենք անմիջապես հասկացանք, որ Շեպելեւը շատ նախանձ եւ քինախնդիր մարդ է։ Նա տաղանդավոր մարդկանց չի հանդուրժում։ Ժաննայի հաջողությունը նյարդայնացնում էր նրան, իսկ թե Դիման ինչպես էր խոսում գործընկերների մասին, զզվելի է նույնիսկ լսել։ Ես նրան հաճախ դիտողություններ եմ արել, որպեսզի մեր ներկայությամբ չվիրավորեր «Հանրապետության Հարստությունը» հաղորդումն իր հետ վարող Յուրի Նիկոլաեւին։ Ասում եմ. «Յուրի Ալեքսանդրովիչը քեզ հետ նույն հարթակում է հանդես գալիս, սովորեցնում է քեզ, իսկ դու անշնորհակալ ես նրա հանդեպ»։ Բայց Շեպելեւը միայն մի երգ գիտեր՝ ծերուկները գրավել են հեռուստատեսությունը, երիտասարդներին ճամփա չեն տալիս։ Կորպորատիվ հավաքույթներից վերադառնում էր խելագարված. իբր՝ իրեն վայել չէ նման հիմարների եւ թափթփուկների առաջ ելույթ ունենալ», – հայտարարել է Վլադիմիր Բորիսովիչը։


Ավելին,այն բանից հետո, երբ Շեպելեւի հարազատները եկել էին Ժաննայի տուն, այնտեղից կորել էր երգչուհու ադամանդյա կոմպլեկտը։

«Այժմ նա մեր Ժաննայի բնակարանում իր բազմաթիվ հարազատների համար հանրակացարան է սարքել։ Այնինչ՝ այնտեղ աղջկաս իրերն էին՝ այնպես, ինչպես իր կենդանության օրոք էր։ Ինչի՞ մասին եմ խոսում... Աղջկաս մահվանից հետո ինը օր էր անցել, ես, կինս ու ընկերուհիները որոշեցինք գնալ նրա տուն։ Ներս մտանք ու ապշեցինք. բնակարանից անհետացել էին նրա մուշտակն ու ադամանդյա կոմպլեկտը։ Ժաննային դա նվիրել էին իր 30-ամյակի առիթով։ Նա ինքն իր համար նման զարդեր չէր գնում, ավելի շատ բիժուտերիա էր սիրում։ Ադամանդը թանկ բան է, դրա համար էլ աղջիկս կոմպլեկտը բանկային արկղիկում էր պահում։ Բայց մահից կես տարի առաջ Շեպելեւը կնոջը ստիպել է զարդը տուն բերել։ Դրանից հետո ոչ ոք այդ զարդը չի տեսել...», – հայտնել է երգչուհու հայրը։

Այնուամենայնիվ, Վլադիմիր Բորիսովիչն ամեն ինչի պատրաստ է թոռան՝ Պլատոնի հետ հանդիպելու համար։
«Երբեք չէի մտածի, թե իմ ձեռքով կթաղեմ աղջկաս։ Ու առավել եւս, չէի ենթադրում, թե ինչ-որ մեկը կսկսի քննադատել մեզ։ Այժմ շատերն են հարձակվում Շեպելեւի վրա, իբր՝ այնքան լավ հայրիկ է, ինչի՞ եք հարձակվում վրան։ Նման մարդկանց կուզեմ սոսկ մի բան ասել. դուք ի՞նչ եք ճանաչում նրան։ Չէ՞ որ սկզբում ամեն գնով զսպում էի ինձ եւ ջանում էի Դիմայի հետ իմ հարաբերությունների մասին ընդհանրապես չխոսել։ Բայց երբ նա Պլատոնին խլեց մեզնից, էլ չէի կարող հանդուրժել։ Շեպելեւը գիտի, թե ինչ կապված ենք մեր թոռանը, դրա համար էլ ինչ ուզում, անում է։ Բայց նույնիսկ այս ամբողջ կեղտից հետո, երբ Ժաննայի մահվան քառասուն օրն էր լրացել, հիշում էինք նրան, կինս ասաց. «Վովա, եթե Դիման հենց հիմա հայտնվեր, ես կգրկեի նրան ու կմոռանայի ամեն վատը...»։ Դա ճիշտ է։ Մենք պատրաստ ենք նրան ներել հանուն մեր թոռան։ Հանուն մեր Պլատոնի», – ավելացրել է Վլադիմիր Բորիսովիչը։

 

Իշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»Օգոստոսի 3-ին քաղաքական նոր բախո՞ւմ․ Կաթողիկոսի մասնակցությունը հարցականի տակ էԻրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան «Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՈ՞ւմ վրա պետք է ընկնի ընտրական անորոշության բեռը․ սահմանադրաիրավական դիտարկումՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՍոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Իրանի հարավում պայթյուններ են որոտացել Նավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերում Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար նախատեսված գումարի, քան հակամшրտության ավարտի մասին․ Թրամփ Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. Ռոմանո Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթությունները Հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Թող ծննդյանդ այս նոր տարին ազատի անցյալի ցավերից, կորուստների չսպիացող վերքերից. Նազենիի մաղթանքը՝ Անդրեին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 9-ից 13-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացնում է միջազգային համագործակցության լայնածավալ ծրագրեր Իրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ին Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդը«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի փոխի ակումբային գրանցումը Արբելոան ցանկանում է «Ռեալի» երեք խաղացողի հրավիրել իր նոր ակումբ Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում Ի՞նչ վիճակում են գայլի հարձակումից վնասվածքներ ստացած քաղաքացիները․ տեսանյութ 6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցում Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը