Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր Ջուղայից սերող Միրմանյանների վերջին իտալահայ ժառանգը Մատենադարանին է փոխանցել բացառիկ ձեռագրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Իտալիայի Լիվեռնո քաղաքում բնակվող Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանը, ով Նոր Ջուղայից սերող Միրմանյան ազգատոհմի վերջին ժառանգն է, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերել Գիրակ Միրման գերդաստանի մոտ 3 դար վաղեմություն ունեցող (1724) թվականի մագաղաթյա ձեռագիր մատյանը՝ ընտանիքի տոհմածառի հետ միասին: Այն սկիզբ է առնում 1364 թվականից Հին Ջուղայից սերող Ալավերդի Միրման անունով նախապապից եւ ավարտվում 1738 թվականով՝ ընտանիքից Գրեգորիո անունով մի անձով:

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանն ընդգծեց, որ նվիրաբերված փաստաթղթերը շատ կարեւոր նշանակություն ունեն ուշ միջնադարի հայկական գաղթօջախների, գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար:

«Այս ընտանիքը նաեւ մեծ բարեգործություններ է արել հայկական եկեղեցիների վերակառուցման, վերանորոգման առումով: Մեծ կարողության տեր ընտանիք են եղել, եվրոպական տարբեր քաղաքներում հաստատել են իրենց գրասենյակները եւ վաճառատները: Եկել, հասել են մինչեւ մեր օրերը եւ փաստորեն, նրանց վերջին ժառանգը որոշում է կայացրել ընտանեկան այդ մասունքները, սրբությունները  մի ապահով տեղ հանձնել եւ անշուշտ նախեւառաջ հայրենիքի մասին է մտածել: Այստեղ դրանք լավ կպահպանվեն, անհրաժեշտության դեպքում կնորոգվեն, կցուցադրվեն, կուսումնասիրվեն: Կարծում եմ՝ այստեղ բավականին հարուստ նյութ կա, որից կարող են օգտվել պատմաբանները: 17-18-րդ դարերի նմուշներ են՝ մեկ ձեռագիր եւ վեց արխիվային փաստաթուղթ, որոնք բոլորն էլ շատ արժեքավոր են, հիմնական լեզուն իտալերենն է, կա նաեւ լատիներենով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Տեր-Ղեւոնդյանը, ով իտալահայ Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանին շնորհեց Մատենադարանի հուշամեդալ:

Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանն այժմ հասարակական գործունություն է ծավալում տեղի հայ համայնքում, աշխատում է գիտական հետազոտության ուղղությամբ, որի թեման տեղի հայ համայնքն է, հատկապես նրա գերդաստանը: Նա նշեց, որ նվիրաբերելու որոշումը դժվարությամբ է կայացրել. թեպետ ընտանիքը մեծ հոգածությամբ է պահպանել ձեռագրերը եւ փոխանցել սերնդեսերունդ, այնուամենայնիվ, այնտեղ լավագույն պայմաններ չկային դրանց պահպանման համար:

«Ես այստեղ տեսա, թե ինչ պայմաններում են պահվում մշակութային արժեքները, որոշեցի, որ սա այն լավագույն վայրն է, որտեղ դրանք պետք է հանգրվանեն: Ես ոչ մի առիթ բաց չեմ թողնում հնչեցնելու հայերի եւ իմ ընտանիքի անդամների մասին: Ես արդեն իսկ ծրագրել եմ հաջորդ տարի այստեղ վերադառնալ»,-ասաց Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանը՝ նշելով, որ եւս մեկ պատճառ կա, թե ինչու է նա որոշել ձեռագրեր բերել հայրենիք:

«Չգիտեմ՝ սա պատահականություն է, թե ոչ, բայց Գիրակ Միրման իտալական ճյուղի հիմնադիրը՝ Գրեգորիոն մահացել է հուլիսի 2-ին: Նույն օրը, նույն ամսին ես եմ ծնվել՝ գերդաստանի վերջին ժառանգս՝ կարծես այսպես փակելով այդ գերդաստանի շառավիղը»,-նշեց նա:

Ձեռագրերը հասանելի են ցուցադրության համար:

Միրմանյանները Նոր Ջուղայի մեծատուն վաճառականներից էին եւ տոհմիկ ազնվականներ: Գերդաստանի իտալական ճյուղի  հիմնադիրը 1612 թվականին Նոր Ջուղայում ծնված Գիրակի որդի Գրեգորիո Միրմանն է, որը զբաղվում էր թանկարժեք քարերի եւ մետաքսի առեւտրով: 1688 թվականին Միրման Գիրակի հոգածությամբ ամբողջովին վերակառուցվել եւ ընդարձակվել է Վենետիկի Սբ Խաչ եկեղեցին:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ