Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոցիալական ոլորտում էլեկտրոնային ծառայությունները թույլ են տալիս խուսափել կոռուպցիոն ռիսկերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ներդրումից հետո երեխայի ծննդյան միանվագ նպաստի շուրջ 7400 դիմումներից  3000-ը ներկայացվել է առցանց եղանակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով` երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմումի ենթահամակարգը հարկավոր է դիտարկել ոչ որպես մեկ դիմումի համար էլեկտրոնային համակարգի ներդրում, այլև ավելի խորքային, քանի որ սրանով առաջին անգամ գործարկվեց հնարավորություն, որպեսզի քաղաքացին իր սոցիալական իրավունքից օգտվի առանց տանից դուրս գալու, առանց ավելորդ շփումների և խնդիրների, որը նաև կարևոր է հակակոռուպցիոն ուղղվածության համար:

«Համակարգային փոփոխությունների առաջին քայլն ենք կատարել, քանի որ հնարավորություն ենք տվել երեխայի ծննդյան միանվագ նպաստները ստանալ առցանց եղանակով` առանց սոցիալական ապահովության կենտրոն այցելելու: Սա նշանակում է, որ տարեկան ավելի քան 35 հազար քաղաքացի կարող է առանց տարածքային գրասենյակ այցելելու ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստ: Շատ դեպքերում մենք ստեղծում ենք հնարավորությունը, սակայն քաղաքացիների իրազեկված չլինելու կամ գործիքներից օգտվել չկարողանալու պատճառով դրանք չեն կիրառվում և չեն ունենում այն արդյունքը, որն ի սկզբա նե նախատեսել էինք»,- ասաց Ասատրյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ հունվարի 1-ից չեղարկվել է կենսաթոշակներին և ծննդյան նպաստներին վերաբերող դիմումներն ըստ բնակության վայրի ներկայացնելու պահանջը և շուրջ 100 հազար քաղաքացիներ, այսուհետ, սոցիալական ապահովությանը վերաբերող ցանկացած հարցի դեպքում կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին` անկախ շահառուի բնակության վայրի հասցեից:

Ասատրյանի խոսքով` այն տարածքային կենտրոնները, որտեղ քիչ քաղաքացիներ կայցելեն, կարող են համարել, որ սպասարկման որակը լավը չի` հակառակ դեպքը կենթադրի, որ տվյալ տարածքային կենտրոնում շատ ավելի բարձր որակի ծառայություններ են իրականացվում: Նրա ներկայացմամբ` կենսաթոշակառու լինելու մասին տեղեկանքը տրվում է 15 րոպեի ընթացքում` նախկին 1 շաբաթվա փոխարեն:

Նախարարի տեղեկացմամբ` գործարկվել է ՀՀ ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակության համակարգը, և այսուհետ քաղաքացու փոխարեն կենսաթոշակային ստաժի և այլ հստակեցումների հետ կապված հարցումներն իրականացնում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Գործարկումից հետո 2 ամիսների ընթացքում շուրջ 2000 քաղաքացի օգտվել է նշված ծառայությունից:

«Աշխատանքները շարունակական են: Նախատեսել ենք նաև առաջիկա 5-ամյա ծրագրի ներքո իրականացնել մեր մտադրությունները, որպեսզի լիաժեք լինեն այս ուղղությամբ մեր ծառայությունները: Սոցիալական պաշտպանության ոլորտին անմիջապես շահառու հանդիսանում է  շուրջ 1,2 մլն անձ, ինչը նշանակում է, որ տեղափոխելով դրանք էլեկտրոնային համակարգ` էականորեն կնվազեն կոռուպցիոն ռիսկերը և կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: 

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար