Ազատ ոճային ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնությանը
ՍՊՈՐՏԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավարտում է ուսումնամարզական հավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ազատ ոճի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմեկնի ապրիլի 30-ին: Մինչ այս հավաքականն ուսումնամարզական հավաք էր անցկացնում Աբովյանում:
Սերբական Նովա Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ), Լեւան Բերիանիձեն (125 կգ):
Առաջնությունը մեկնարկում է մայիսի 2-ին:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



