Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էրդողանի որդին փախել է Իտալիա` սպասելու Թուրքիայում անցկացվելիք ընտրությունների արդյունքներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը, ում անունը հոլովվել էր դեռեւս 2013 թվականի վերջին այդ երկիրը ցնցած միլիարդավոր դոլարների կոռուպցիոն սկանդալում, հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ընտանիքով Թուրքիայից հեռացել է Իտալիա:

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի ձեռք բերած տեղեկություններով` Բիլալ Էրդողանը Իտալիա է մեկնել John Hopkins համլասարանի Բոլոնիայի կենտրոնում ավելի վաղ տարիներին սառեցրած դոկտորական աշխատանքը շարունակելու համար:

Թերթին այդ մասին հայտնած աղբյուրների համաձայն` Բիլալ Էրդողանի Իտալիա հեռանալը կապվում է հունիսյան խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կրած պարտության հետ, ինչի արդյունքում ԱԶԿ-ին չի հաջողվել եւս 4 տարով պահպանել միակուսակցական համակարգը, իսկ սա նշանակում է, որ վտանգվել է նաեւ նրա հոր` Թայիփ Էրդողանի` Թուրքիան նախագահական համակարգով երկրի վերածելու ջանքերը: Բիլալ Էրդողանին եւ նրա ընտանիքին Իտալիայում մեծ թվով թիկնապահներ են հսկում:

Թերթին հայտնի է դարձել, որ Բիլալ Էրդողանը դոկտորական թեզը John Hopkins միջազգային հարաբերությունների դպրոցի` SAIS-ի Բոլոնիայի կենտրոնում սկսել է դեռեւս 2007 թվականին` «Եվրոպացի մուսուլմաններ» թեմայով, սակայն, հետագայում այն փոխել է «Տնտեսական զարգացման տարածաշրջանային տարբերությունների կարեւորությունը» թեմայի: Դրանից հետո նա առանց ավարտելու թեզը վերադարձել էր Թուրքիա եւ զբաղվել խոշոր բիզնեսով:

Թերթին հայտնի է դարձել, որ Իտալիայում Բիլալ Էրդողանի Բոլոնիայում գրանցման հասցեն Via Luzzo-ում է, սակայն, իրականում նա բնակվում է Բոլոնիայից գնացքով կես ժամ հեռավորության վրա գտնվող Մոդենա քաղաքի Campogalliano թաղամասում:

Հետաքրքիր է, որ Թուրքիայում քաղաքական բացահայտումներով հայտնի Ֆուաթ Ավնի կեղծանունով Twitter-ի գաղտնի օգտատերը հայտնել է, թե կանխազգալով, որ կարող է նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններում եւս հաջողություն չունենալ, Էրդողանը Բիլալին միլիարդավոր դոլարներով եւ զինված թիկնապահներով հեռացրել է Թուրքիայից:

«Այնպես է ծրագրված, որ Բիլալը Իտալիայում երկար է մնալու եւ հնարավոր է` հյուրընկալի նաեւ Էրդողանների ընտանիքի մյուս անդամներին: Բիլալին հնարավորություն է ընձեռվել Իտալիայից կառավարել Շվեյցարիայում եւ այլ երկրներում Էրդողանի ունեցած միլիարադավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցները»,- գրառել է Ֆուաթ Ավնին:

Նա նաեւ նշել է, որ Բիլալին Թուրքիայից հեռացնելու ծրագիրը մշակվել է` վախենալով այն բանից, որ հնարավոր է ԱԶԿ-ն պարտություն կրի նոյեմբերի 1-ի ընտրություններում:

«Բիլալ Էրդողանը Իտալիայում կմնա մինչեւ ընտրություններ, իսկ ընտրություններից հետո նրա Թուրքիա վերադարձը կորոշվի ըստ իրավիճակի»,- գրել է Ֆուաթ Ավնին:

2013 թվականի դեկտեմբերի կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում` այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

«Ջումհուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայից հեռացել է նաեւ այդ կոռուպցիոն սկանդալի մասնակից գործարար Ռզա Սառաֆը, ում անվան հետ են կապվում Էրդողանի զավակների եւ թուրքական կառավարության մի քանի նախարարների հարյուր միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործողությունները:

 

Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն