Խեսե. Գրիզմանը չի համապատասխանում Ռեալին, նրանից էլ ավելի լավ ֆուտբոլիստներ կան
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խեսեն, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս իսպանական «Լաս Պալմասում», կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի համապատասխանում Մադրիդի «Ռեալի» խաղաոճին:
Ավելի վաղ նշվում էր, որ «արքայական ակումբը» հետևում է «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվողի գործողություններին:
«Ես «Ռեալի» սան եմ, մեծացել եմ այդ ակումբում և հարգանքով եմ լցված «սերուցքայինների» նկատմամբ: Բայց ես կարծում եմ, որ Գրիզմանը մադրիդյան ակումբին չհամապատասխանող ֆուտբոլիստ է: Կան ֆուտբոլիստներ, որոնք որոշ առումներով նրան գերազանցում են»,- Խեսեի խոսքն է մեջբերում «Sportium»-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



