Ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլը դատարան էր եկել «թափթփուկների մի ողջ ոհմակով»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց անցած տարի Նոր Նորքում ծեծլու միջոցով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության գործի քննությունը:
Գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալներ Գեւորգ Սարգսյանը՝ հայտնի Ջունգլ մականունով, եւ Սարգիս Ղուկասյանը դատարան էին ներկայացել աջակիցների մեծ բանակով, ովքեր ցուցաբերում էին ակնհայտ լկտի պահվածք:
Սպանված ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը մեզ ասաց, որ մեղադրյալները ազատության մեջ են, քանի որ «կաշառել են իրավապահ մարմիններին»: «Ուրիշ ոչ մի հիմնավորում չկա, բացատրություն չկա: Ու այսօր դահլիճում նստած այդ թափթփուկների ոհմակը աջակցում է այդ հանցագործներին: Դրանք բոլորը նույնպես պոտենցիալ հանցագործներ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



