Apple-ն անվարորդ ավտոմեքենաների փորձարկումներ Է սկսել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆApple-ն սկսել Է Lexus RX450h հիմքի վրա անվարորդ ավտոմոբիլների փորձարկումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Այն բանից գրեթե երկու շաբաթ անց, երբ Apple.Inc-ն ստացավ Կալիֆոռնիայում ինքնավար ավտոմոբիլների իր տեխնոլոգիայի թեսթավորման թույլտվություն, ականատեսներն արել են ավտոմեքենայի առաջին լուսանկարները Սիլիկոնային հովտի ճանապարհներին: Ապրիլի կեսերին նահանգի իշխանություններն ըկերությանը տվել են թույլտվություններ 2015 թվականի Lexus RX450h երեք հիբրիդային ավտոմեքենաների համար: Դրանք վարելու իրավունք ունեն վեց փորձարկող վարորդներ՝ երկուական վարորդ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
Bloomberg-ի ներկայացրած լուսանկարներում պատկերված Է սպիտակ Lexus RX450h՝ հանդերձված բազմաթիվ տվիչներով: Ավտոմոբիլները սարքավորված են մի քանի խցիկներով տեսածիրի շրջադիտման համար, ԱՄՆ-ի Velodyne ընկերության 64-ալիքանոց լիդարով եւ երկու ռադիոտեղորոշման կայաններով: Անվարորդ ավտոմեքենաների վրա տեղակայված բոլոր սարքերն Apple փոխ Է առել այլ արտադրողներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



