Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի հետ:

Ողջունելով հյուրին և կարևորելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ծավալված սերտ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ հաջողությամբ կյանքի են կոչվել և շարունակում են իրականացվել  մի շարք ծրագրեր:

«Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում այսօր հաջողությամբ փոխգործակցում է միջազգային մի շարք կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի հետ: Մենք բարձր ենք գնահատում նաև գրասենյակի դերը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ծրագրերի մեխանիզմների մշակման հարցում:  Քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու համագործակցության նոր, փոխշահավետ առաջարկներ, նաև ընդլայնելու փոխգործակցության շրջանակը: Բացի այդ, լիահույս ենք, որ ներկայում իրականացվող ծրագրերը ևս կլինեն շարունակական: Այս առումով ստորագրվելիք հուշագիրը կնպաստի համագործակցության խորացմանն ու կնախանշի մեր հետագա աշխատանքների ուղղվածությունը» - հատկանշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն իր հերթին շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հանդիպման և տարբեր ուղղություններով համագործակցային ծրագրերի իրականացման պատրաստակամության համար՝ հույս է հայտնել, որ հետայսու երկու կառույցների փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի:

«Պարոն քաղաքապետ, թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ՄԱԿ-ի գրասենյակի հետ ակտիվ համագործակցության պատրաստակամության համար: Այս տարիների ընթացքում մեր համատեղ ծրագրերի արդյուքնում  մի շարք ուղղություններով կարողացել ենք միասին օպտիմալ լուծումներ գտնել: Մասնավորապես էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված փորձնական ծրագրերի արդյունքում այսօր շուրջ 60 տոկոս էներգախնայողություն է ապահովվում: Եվ մենք նույնպես համոզված ենք, որ հուշագրի ստորագրմամբ մեր համագործակցությունը նոր ընթացք կստանա ու կտա սպասված նոր արդյունքներ», - նշել է  Բրեդլի Բուզետոն:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն ստորագրել են Մտադրությունների մասին հուշագիր՝  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ