Հայաստանի առաջնությունում պայքարը շատ ուժեղ է. Վահան Մխիթարյան
ՍՊՈՐՏ31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր, 2017 թվականի Հայաստանի լողի չեմպիոն Վահան Մխիթարյանի կարծիքով, առաջնությունում լուրջ պայքար է ծավալվում:
«Օլիմպիական խաղերից հետո մարզավիճակս չէի ասի, որ բարձր մակարդակի վրա է: Բայց Հայաստանի այս առաջնությունում ակնհայտ մրցակցություն կար, «մեր պոչից բռնած» փոքր լողորդները առաջ են գնում: Առավել հետաքրքրիր է դառնում նաև մարզումները: Եթե առաջ գիտեինք, թե ով որ տեղն է գրավելու, ապա հիմա ոչ: Պայքարը շատ ուժեղ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Հայաստանի այս առաջնությունը բաց թողեց և մեծ սպորտից հեռացել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Մոնիկա Վասիլյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



