Մոսկվայում ավարտվել է Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՄոսկվայում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մանրամասները շուտով ՀՀ արտգործնախարարության կայքում»,- թվիթերյան իր միկրոբլոգում նշել է Բալայանը:
Հանդիպումը կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



