Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեծ համբերություն եւ անսահման սեր քաղցկեղի դեմ պայքարի ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մեկնարկեց Պետական բժշկական համալսարանի եւ Ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ հրավիրված քաղցկեղը վերապրածների կոնգրեսը, որի ընթացքում ելույթ ունեցան Նորին Մեծություն Հորդանանի Արքայադուստր Դինա Մայրեդը, ով նաեւ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control) նորանշանակ նախագահն է, ՀՊԲ Հ ռեկտոր Արմեն Մուրադյանը եւ այլք:

Բժշկական համալսարանի ռեկտորն ընդգծեց, թե ինչքան կարեւոր է դրսեւորել հաստատակամություն այս հիվանդության դեմ պայքարում:

«Այսօրվա մեր հանդիպման առարկան նվիրված է լինելու քաղցկեղից փրկվածներին: Այսօր այս հիվանդությունը իրենից ներկայացնում է բավականին երկարատեւ գործընթաց ոչ միայն հիվանդի, նրա հարազատների, հանրապետության համար, այլեւ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր կարեկցանք են հայտնում եւ գթասիրտ են: Ամբողջ աշխարհի 150 երկիր մի կառույցում են միավորվել,  որպեսզի պայքարեն հիվանդության դեմ, եւ մեր հյուրը հենց այդ կառույցի նորընտիր նախագահն է: Այս հիվանդության հաղթահարման բանաձեւերն են առարկայական մոտեցումը եւ մեծ համբերությունը, անսահման սերը, որը պե տք է կարողանանք տալ այս հիվանդության դեմ պայքարողներին: Վերապրելով այս հիվանդությունը՝ կապված իր զավակի հետ, այսօր նա երջանիկ է եւ հպարտորեն հայտնում է, որ դա եղել է մեկ էջ ընտանիքի կյանքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Մուրադյանը՝ հայտարարելով, որ գիտական խորհրդի որոշմամբ Դինա Մայրեդին շնորհվում է համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Հորդանանի Արքայադուստրը նշեց, որ չի ցանկացել Հայաստան այց կատարելու հնարավորությունը բաց թողնել ոչ միայն հիվանդության դեմ պայքարողներին, նրանց հարազատներին աջակցելու, Հայաստանում ոլորտի զարգացմանը նպաստելու, այլեւ Հորդանանում հայկական համայնքին եւ հայերին շատ մոտ լինելու համար:

«Ինձ համար մեծ պատիվ է ընդունել նման համբավ ունեցող համալսարանի կողմից շնորհված այս կոչումը եւ խոստանում եմ անել ամեն ինչ դրան արժանի լինելու համար: Ես հրաշալի երկու օր եմ անցկացրել Հայաստանում, չեմ կարող նկարագրել, թե ինչքան եմ տպավորված հայերի այսչափ հյուրասիրությամբ: Մենք սիրում ենք մեր հայկական համայնքը, մեզ մոտ շատ են հայկական անունները՝ Սարգիս, Հակոբ, ամեն ինչ «յան»-ով է ավարտվում: Ես քաղցկեղ վերապրածի ծնող եմ, եւ, կարծում եմ, դա ամենակարեւոր տիտղոսն է, որ ունեմ: Այցելել ենք հիվանդանոցներ, կենտրոններ, միայն դրականը կարող եÕ ´ ասել բժշկական անձնակազմի, այս ուղղությամբ մասնագիտացող ուսանողները հրաշալի են եւ հստակ քայլեր են անում դեպի առաջ»,- եզրափակեց Դինա Մայրեդը՝ եւս մեկ անգամ կոչ անելով չօգնել ծխախոտի արդյունաբերությամբ զբաղվողներին ներգրավել նոր սպառողների եւ պայքարել ծխելու դեմ, քանի որ այն ազդում է ոչ միայն թոքերի վրա:

 

Ջուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք