Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի 2017թ. բյուջեով նախատեսված «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով մայրաքաղաքի մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից մեկնարկած ծրագրով նախադպրոցական հաստատությունները նորոգվում ու համալրվում են կոշտ գույքով (սեղան, աթոռ, զգեստապահարան, մահճակալ, խոհանոցային սեղաններ և սննդի պահպանման համար նախատեսված պահարաններ), խոհանոցային սպասքով (էմալապատ և ալյումինե կաթսաներ) և կենցաղային տեխնիկայով (սալօջախ, սառնարան): 2012-16թ.թ. համայնքային ենթակայության մանկապարտեզները համալրվել են 40775 միավոր նոր գույքով:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



