Օրվա բաղադրատոմսը. Համեղ թխվածք՝ ընդամենը 4 րոպեում
ԼԱՅՖՈղջու՜յն բոլոր կանանց և աղջիկներին: Այսօր պատրաստում ենք համեղ թխվածք՝ ընդամենը 4 րոպեում:
Ուրեմն այպսես!
Խառնում եք`
1 հատ ձու
4 ճ.գ. շաքարավազ
3 ճ.գ. կաթ
4 ճ.գ. ալյուր
2 ճ.գ. կակաո
3 ճ.գ. ձեթ
Մի փոքր սոդա և վանիլին
Լցնում եք նախապես “ձեթոտած” պլաստմասե տարրայի մեջ (ես սարքել եմ 13սմx19սմ չափսերով տարրայի մեջ, բարձրությունը ստացվեց մոտ 6սմ) և դնում եք միկրոալիքային վառարանում (микроволновка) ուղիղ 4 րոպե! Հանելուց հետո շուռ եք տալիս ափսեի մեջ: Վրան կարող եք շաքարի փոշի, կամ կրեմ լցնել:
Մինչև հասկացա, որ պետք է նկարել, միայն երկու փոքրիկ կտոր էր մնացել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



