Սամվել Ալեքսանյանի եղբորորդի «Մաֆն» ակտիվացել է. նա զավեշտալի «հայտնագործություն» է արել.«Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է.
«Ավագանու ընտրությունների քարոզարշավին նկատելիորեն ակտիվ է ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ ղեկավար Արտակ Ալեքսանյանը (մականունը՝ Մաֆ)։
Օրեր առաջ նա իր հռետորական շնորհքն է ցուցադրել՝ հայտարարելով, որ ընտրությունները համեմատություն են անցյալի եւ ներկայի միջեւ։ Իսկ օրերս էլ մեկ այլ «գեղեցիկ» ճառ է արտասանել, որից հասկացվել է, որ թաղապետը «սիմպոզիում» բառի նոր նշանակություն է հայտնագործել։
Նա ասել է. «Երեւանի քաղաքապետարանի ու ՄԱԿ-ի համատեղ աշխատանքների արդյունքում բարեկարգվեց Մալաթիայի պուրակ-այգին, որտեղ զարդարվեց գեղեցիկ սիմպոզիումներով»։ Հավանաբար, նկատի է ունեցել կոմպոզիցիաները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



