Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խելացի» լուսացույցներ, մետրոպոլիտենի ընդլայնում և տրամվայների վերադարձ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 14–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված արդեն իսկ հրապարակվել են թեկնածու քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը: Քաղաքային տրանսպորտի զարգացման և բարելավման ի՞նչ առաջարկներ ունեն «Ելքը», ՀՀԿ–ն ու «Երկիր ծիրանին», փորձել է իր ընթերցողին ներկայացնել «Փաստը»:

Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությունը իր նախընտրական ծրագրում գրել է, որ անհրաժեշտ է հասարակական տրանսպորտի տեղաշարժի վերակազմակերպում` ճանապարհային կառուցվածքներ, երթուղիների տրամադրում, արտոնյալ կանաչ լույսի տրամադրում: «Երկիր ծիրանիի» թեկնածուները կարծում են, որ պետք է վերադառնալ վերգետնյա հանրային տրանսպորտի, և առաջին հերթին` մագիստրալ երթուղիների կենտրոնացված կառավարման համակարգին: «Մայրաքաղաքում պետք է ավելացնել կանգառների թիվը, բարելավել դրանց վիճակը և զերծ պահել ոչ իր նշանակության փոխադրամիջոցների կայանումից, որոնք հաճախ խցանման պատճառ են դառնում»,– կարդում ենք նախագծի մեջ:

Վերջինները նաև գտնում են, որ քաղաքային տրանսպորտի զարգացման կարևորագույն պայմաններից է Երիտասարդական կայարանի 2–րդ մուտքի կառուցումը և տրամվայները Երևանում կրկին շահագործելը:

ՀՀԿ–ի նախընտրական ծրագրում տրանսպորտի զարգացման հետևյալ տեսլականն է դրվել՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր և արդյունավետ երթուղային ցանցի մշակում և կիրառում, միկրոավտոբուսների հնարավորինս բացառման սկզբունքով մեծ և միջին տեղատարողությամբ նոր ավտոբուսների ձեռքբերում, ինչպես նաև էլեկտրոնային և միասնական տոմսային նորագույն համակարգի ներդնում՝ սոցիալական խմբերի համար հստակ զեղչերի կիրառմամբ։

Երևանյան ներկայի իշխանությունը նաև նախատեսում է կանգառասրահները համապատասխան կահավորանքով արդիականացնել, նոր տրոլեյբուսներ ձեռք բերել և տրոլեյբուսային ցանցը ընդհանուր տրանսպորտային ցանցին ինտեգրել:

«Ելք» դաշինքը պատրաստվում է ձևավորել ավտոբուսային միջանցք, որի շնորհիվ պողոտաների երթևեկելի գծերից մեկը պիկ ժամերին կհատկացվի բացառապես ավտոբուսների և տրոլեյբուսների երթևեկությանը: Նրանք նաև ցանկանում են գործարկել «Զվարթնոց» օդանավակայանը Երևանի կենտրոնին կապող ավտոբուսային շուրջօրյա երթուղին:

Խստագույն միջոցներ կձեռնարկվեն քաղաքային տրանսպորտից օգտվող քաղաքացիների սպառողական իրավունքները պաշտպանելու համար՝ վարորդների արտաքին տեսքի, պահվածքի, տրանսպորտային միջոցների մաքրության և տեխնիկական պատշաճ վիճակի, դրանցում հնչող երաժշտության հարցերը կլինեն վերահսկողության ներքո:

Նրանք նաև մտադիր են ներդնել «խելացի» լուսացույցներ, որոնք երթևեկությունը կկարգավորեն ըստ ծանրաբեռնվածության: Մինչև դրանց տեղադրումը բոլոր խոշոր խաչմերուկներում կգործեն ենթակարգավարներ: Դե, իսկ Երևանի մետրոպոլիտենի կառուցումը կդառնա շարունակական պրոցես և մինչև 2022 թ. կգործարկվի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան: Կվերացվի Երևանում կայանատեղիների սպասարկման մենաշնորհը և կայանատեղիների կազմակերպումը կվստահվի այնպիսի ընկերությունների, որոնք կապահովեն նվազագույն գին և առավելագույն որակ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ