Սպիտակ տունն օրինական է անվանել Ֆլինի գործով Պենտագոնի հետաքննությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կողմից հնարավոր խախտումների մասին Պենտագոնի նախաձեռնած հետաքննությունը օրինական է , հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Պատասխանելով ՊՆ-ի անցկացրած հետաքննության մասին հարցին, Սփայսերը ասել է «Դա օրինական է։ Եթե նրանք համարում են, որ խախտում է տեղի ունեցել, ապա Պենտագոնի գլխավոր տեսուչի գրասենյակը պետք է հետաքննի այն։ Մենք ողջունում ենք դա»։
Պենտագոնի գլխավոր տեսուչը սեփական հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի, արդյոք Մայքլ Ֆլինն առանց իշխանությունների թույլատվության հոնորարներ է ընդունել օտարերկրյա աղբյուրներից։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



