Թուրքիայում ամփոփել են հանրաքվեի վերջնական արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի գերագույն ընտրական խորհուրդը (ԳԸԽ) , ամփոփել է սահմանադրական հանրաքվեի վերջնական արդյունքները, կառավարման նախագահական համակարգին անցնելուն կողմ է քվեարկել ընտրողների 51․41 տոկոսը, հայտնել է ԳԸԽ-ի ղեկավար Սադի Գյուվենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 87․45 տոկոս։ «Կողմ» է քվեարկել 51․41 տոկոսը, դեմ՝ 48․59 տոկոսը»,- հայտնել է Գյուվենը
Ավելի վաղ ընդդիմություն ըպահանջել էր չեղարկել հանրաքվեի արդյունքները, նշելով բազմաթիվ խախտումները՝ մասնավորապես այն հանգամանքը, որ ընտրական կոմիտեն որոշել էր վավերական ճանաչել առանց կնիքների քվեաթերթիկներն ու ծրարները, սակայն ընտրական կոմիտեն մերժել էր ընդդիմության բողոքարկումը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



