Մուայթայի հավաքականի անդամները մեծ սպասելիքներ ունեն աշխարհի առաջնությունից
ՍՊՈՐՏՀայաստանի մուայթայի հավաքականի անդամները մեծ սպասելիքներ ունեն աշխարհի առաջնությունից:
«Մենք դեռևս չգիտենք մեր մրցակիցներին, սակայն հրաշալի նախապատրաստվել ենք այս առաջնությանը: Մեծ ակնկալիքներ ունենք այս առաջնությունից»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Նազարյանը:
Հավաքականի կազմը նոր համալրած Ալբերտ Ամիրջանյանը ևս աշխարհի առաջնություն է մեկնում մեդալների սպասումով: «Թեպետ նախորդ տարի այդքան էլ լավ չէի նախապատրաստվել, բայց հաջողվեց դառնալ չեմպիոն: Հույս ունեմ, որ այս տարի Հայաստանի դրոշի ներքո կկարողանամ լավ հանդես գալ»,-ասաց նախկինում ՌԴ դրոշի տակ հանդես եկած մարզիկը:
Աշխարհի առաջնությունը կկայանա մայիսի 2-13-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, իսկ Հայաստանը կունենա 4 մասնակից:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



