Վահան Բիչախչյանը չի տեղափոխվի Թուրքիա
ՍՊՈՐՏԳյումրիում «Շիրակ»-ը հերքում է լուրերն այն մասին, թե Վահան Բիչախչյանը կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ»:
Ակումբի մամուլի ծառայությունը հերքում է լուրերը: «Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով:
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և Վահան Բիչախչյանը, և ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



