Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը երբեք չի հրաժարվել իր ահաբեկչական քաղաքականությունից և հիմա էլ շարունակում է նույն գործելաոճը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով վերջին օրերին առաջնագծում ադրբեջանական կողմի նկատվող ակտիվությանը, ինչի արդյունք ում հայկական կողմը զոհեր ունեցավ: «Ադրբեջանը պարզապես շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը, որ միշտ վարել է: Հիմա էլ տեսնում ենք, որ Թուրքիայի հետ զորավարժություններ են անցկացնում, իսկ այդ զորավարժությունների, այսպես ասած, PR կամպանիան սկսեցին անել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրերին: Սա էլ տեղեկատվական, քաղաքական ահաբեկչության մի ձև է: Նրանք այդ օրերին գովազդեցին իրենց զորավարժությունները, որոնք նախատեսում են անցկացնել մայիսին և ավարտել մայիսյան հաղթանակների եռատոնի նախօրեին: Մենք ուշադրությամբ հետևում ենք այս ամենին, բանակը բերված է ամենաբարձր պատրաստվածության աստիճանի»,- ասաց Բաբայանը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նման քաղաքականությունը պետք է լինի նաև միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում: Դավիթ Բաբայանը հիշեցնում է, որ 2016 թ. Թուրքիան և Ադրբեջանը կրկին համատեղ զորավարժություն անցկացրին, ինչից հետո նաև Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը սկսեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Նրա խոսքով` Թուրքիան  նման քայլերով վատ վիճակի մեջ է դնում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին, քանի որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ դեմ է ցանկացած հակամարտության ուժային տարբերակով լուծման և կողմնակից է մի այն խաղաղ կարգավորմանը: Բաբայանը գտնում է, որ Թուրքիան վատ վիճակի մեջ է դնում ԱՄՆ-ին, որը ՆԱՏՕ-ի առաջատար երկիրն է, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներից մեկը: «Նման քաղաքականությունը պետք է համապատասխան գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից: Ընդհանրապես, եթե ժամանակին գնահատականներ հնչեին, համապատասխան քայլեր ձեռնարկվեին, միգուցե, իրավիճակն այսօր այլ լիներ: Եթե միջազգային հանրությունն աչք է փակում մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու վրա, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին կաշառելու դեպքերի վրա, որը վերջին օրերին լայնորեն քննարկվում է,  օրինակ, Հունգարիային կաշառում են ու Սաֆարովին բերում հերոսացնում են և դրանից անուղղակի ձևով գոտեպնդում ագրեսորին ու հանցագործին»,- ասաց Դավիթ Բաբայանը

Նրա գնահատմամբ` Ադրբեջանը, տեսնելով, որ իր ահաբեկչական գործողություններին միջազգային հանրության ռեակցիա չկա կամ կա, սակայն շատ թույլ է, շարունակում են նույն գործելաոճը: Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցանկացած քայլի, որը կարող է սպառնալիք լինել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ