NASA-ի գիտնականները հայտնաբերել են սառցապատ արտամոլորակ, որը նման Է Երկրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հայտնաբերել Է նախկինում անհայտ սառցապատ արտամոլորակ՝ նույնպիսի զանգվածով, ինչպես Երկրինն Է, եւ իր աստղից նույնպիսի հեռավորությամբ, ինչպես մեր մոլորակն Արեգակից: Այս մասին ասված Է NASA-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում են գերատեսչությունում, Երկիրը եւ մոլորակը, որն ստացել Է OGLE-2016-BLG-1195Lb անվանումը, հավասարահեռ են իրենց աստղերից, բայց վերջինիս աստղը չափազանց թույլ Է, ուստի Երկրի սառցե երկվորյակի վրա կյանքի առկայությունը քիչ հավանական Է: Այնուամենայնիվ, հայտնագործությունը գիտնականներին կօգնի մեր գալակտիկայի այլ մոլորակային համակարգերի ուսումնասիրման գործում, ճշտել են NASA-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



