Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վանաշենում դասարանն անվանակոչվեց Արմեն Հարությունյանի անվամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 26-ին Վանաշեն համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ նույն դպրոցի աշակերտ, արցախյան ազատամարտում զոհված Արմեն Հարությունյանի հիշատակին նվիրված արարողություն: Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, համայնքապետ Արտաշես Գրիգորյանը, Արմենի եղբայրը՝ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական գծով տեղակալ գնդապետ Արայիկ Հարությունյանը, ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ընկերները, հարազատները: 
 
Միջոցառումը բացելուց եւ հյուրերին ներկայացնելուց հետո Անիկ Մանուկյանը, որ Արմենի դասղեկն է եղել, հուզիչ ելույթով ներկայացրեց Արմեն Հարությունյանին: Դպրոցի սանը 1992 թվականին հազարավոր հայրենասերների հետ զենք էր վերցրել Արցախ աշխարհի պաշտպանության համար: Արմենը նահատակվել է1994 թվականի ապրիլի 26-ին՝ 23 տարեկան հասակում՝ Հորադիզի համար մղվող մարտերում: 
 
Աշակերտները պատմեցին Արմենի սխրանքների մասին, արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ընդգծեցին դպրոցում սովորելու, Վանաշենում ապրելու, Արմենի համագյուղացին լինելու իրենց հպարտությունը: Լուսապաստառին Արմենի մասին պատմող տեսաֆիլմեր են, դրվագներ պատերազմի տեսարաններից: 
 
Դպրոցականների ելույթից հետո Իլյիչ Շադյանն ասաց, որ Արմեն Հարությունյանին նվիրված այս ոգեկոչման արարողությունը հայրենասիրության «բաց դաս» է, որտեղ երեխաները ավելի շատ բան են սովորում: Նա շնորհակալություն հայտնեց իր եւ մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից այս հայրենասիրական միջոցառման համար: 
 
Փոխգնդապետ Վարդան Հովսեփյանը նշեց Արմենի մարդկային բարձր հատկանիշների մասին. երբ ընկերների մեջ վեճեր էր լինում, Արմենը հումորով կարողանում էր հաշտեցնել բոլորին, բարի էր, ընկերասեր, ներող, մարտական գործողությունների ժամանակ արագ կողմնորոշվող զինվոր:
 
Արմենի քույրը՝ դպրոցի տնօրեն Հասմիկ Նահապետյանը համեստորեն շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, դպրոցի կոլեկտիվին՝ եղբոր տարելիցին կազմակերպված ոգեկոչման արարողության համար եւ ավելացրեց, որ ինքը հպարտ է, որ իր եղբայրը զոհվել է հայրենիքի սուրբ հողը պաշտպանելու համար: 
 
Արայիկ Հարությունյանի համար դժվար էր խոսել եղբոր մասին: Հուզմունքը խեղդում էր կոկորդը: Նա չէր ուզում հավատալ, որ եղբայրն այլեւս չկա… Ի հիշատակ եղբոր՝ տանը մեծանում է փոքրիկ Արմենը, ում վրա հայրը չի կարողանում զայրանալ: 
 
Գնդապետ եղբայրը կտրեց ժապավենը: Արցախյան ազատամարտի մասնակից, «Արիության մեդալով» պարգեւատրված ավագ լեյտենանտ Արմեն Ռոբերտի Հարությունյանի անվան դասարանը պատահական չի ընտրվել: Այստեղ է սովորել եւ ավարտել Արմեն Հարությունյանը: Դասարանում Անիկ Մանուկյանը ներկաներին ցույց տվեց նրա դպրոցական տարիների նկարները, ուսանողական գրքույկը, պատմեց, թե դպրոցական թատերական ներկայացումներին որքան տիպական կերպարներ է կերտել Արմենը: Դասարանը դեռ կհամալրվի Արմենի նամակներով, անձնական իրերով:
Լիլիթ Մաճկալյան 
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ