Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդեն որոշվա՞ծ է, ով է լինելու ԱԺ նախագահը. «Բայց Տաշիրի Սամոն կնեղվի». «Առավոտ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ովքեր են լինելու Ազգային ժողովի նախագահը եւ փոխնախագահները, ովքեր են պահպանելու նախարարական պորտֆելները, իսկ ովքեր՝ կզրկվեն դրանցից, ում են մեր կուսակցական շեֆերը թույլ տալու պատգամավոր դառնալ, ում չեն թողնելու՝ այդ ամենը ես չգիտեմ: Ես, ի տարբերություն իմ շատ գործընկերների, մտերիմ չեմ նախագահի, վարչապետի, ինչպես նաեւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ղեկավարների հետ, չեմ մասնակցում նրանց զրույցներին եւ բանակցություններին, ոչ էլ նրանք են ինձ պատմում, թե ինչ են տալիս-առնում: Մի խոսքով՝ «հավաստի աղբյուրներ» չունեմ: Բայց ասել, թե ինձ շատ է հուզում, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի, ով ինչ մանդատ կստանա` դա էլ չափազանցություն կլիներ:

Բայց արի ու տես` այդ հարցերը շատ են հետաքրքրում մեր բնակչությանը: Երեկ հերթական տաքսիստը, հենց նստեցի, հարցրեց` «Արդեն որոշված է, հա՞, ով է լինելու Ազգային ժողովի նախագահը»: Ասում եմ` «Նոր Ազգային ժողովը դեռ չի հավաքվել, որ խորհրդարանի նախագահ ընտրի»: «Չէ,- պնդում է զրուցակիցս,- նոր ռադիոն ասաց` Շարմազանովն է լինելու»: Ուսերս թոթվում եմ` դե, եթե ռադիոն է ասում, ուրեմն մի բան գիտի: «Բայց Տաշիրի Սամոն կնեղվի»՝ «քաղաքականապես կոփված» տաքսիստ էր:

Սակայն բուն թեման, իհարկե, այլ էր` «Յանի էս երկիրը կդզվի՞»: «Չեմ հասկանում այդ հարցը»: «Ապագայում լավ բաներ տեսնելո՞ւ ենք»: «Ես իմ կյանքում ամեն օր լավ բաներ եմ տեսնում»: Լռություն: «Բարձրաշխարհիկ զրույցը» շարունակելու համար հարցնում եմ՝ «իսկ դու ո՞ւմ ես ընտրել»: Լռություն՝ մինչեւ երթուղու ավարտը: Եթե մարդը չի պատասխանում այդ հարցին, ուրեմն պատասխանն ակնհայտ է:

Եվ ահա թե ինչ եմ ես մտածում: Ոչ իմ, ոչ էլ նրա կյանքը կախված չէ նրանից, թե ով կլինի Ազգային ժողովի նախագահը, եւ ովքեր են լինելու նրա տեղակալները Դաշնակցությունից եւ ԲՀԿ-ից: Կախված չէ նրանից, թե ովքեր են ստանալու նախարարական պորտֆելներ, եւ դրանցից քանիսն են լինելու ՀՅԴ-ինը: Կախված չէ նրանից, թե ում կորոշի Ծառուկյանը պատգամավորական մանդատ պարգեւել, իսկ ում կզրկի այդ հաճույքից:

Մեր կյանքը որոշ չափով կախված է նրանից, թե ում ենք մենք ձայն տվել ընտրությունների ժամանակ: Ավելի շատ կախված է նրանից, թե արդյոք մենք ամաչում ենք մեր կատարած ընտրությունից: Իսկ ամենաշատը կախված է նրանից՝ մենք կարո՞ղ ենք կյանքում լավ բան տեսնել, թե՞ ոչ:

Երբ մարդիկ ինձ հարցնում են՝ «ե՞րբ է երկիրը դզվելու», նրանք թաքուն հույս ունեն, որ ես նրանց փոխարեն «երկիրը կդզեմ»: Երբ նրանք ասում են՝ «սրանց գյուլլել-վառել է պետք», նրանք ենթադրում են, որ ես պիտի գնամ եւ որեւէ մեկին վառեմ կամ գյուլլեմ: Կամ մեկին կհանձնարարեմ, որ դա անի: Երբ նրանք հարցնում են, թե ով է զբաղեցնելու այս կամ այն պաշտոնը, նրանք ակնկալում եմ, որ ես կասեմ որեւէ մի անուն, որը նրանց լիուլի հնարավորություն կտա իրենց բացասական էմոցիաները լիցքաթափելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար