Իրաքում վերջին մեկ ամսում խոլերայով հիվանդացածների թիվը մոտեցել է հազարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում վերջին մեկ ամսում խոլերայով հիվանդացածների թիվը մոտեցել է հազարի: Այս տվյալները հոկտեմբերի 5-ին ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը:
«Վերջին մեկ օրում Իրաքում գրանցվել է խոլերայով հիվանդանալու 101 դեպք,- այդ կապակցությամբ Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության պլանավորման եւ զարգացման վարչության գլխավոր տնօրեն Հասան Հադի Բաքերի խոսքից մեջբերում է արել Պրես-ՏՎ հեռուստաալիքը:- Այդպիսով, խոլերայով ախտահարվածների ընդհանուր թիվը սեպտեմբերի սկզբից հասել է 979-ի: Մահվան դեպքեր վերջին օրերին չեն գրանցվել»:
Վերջին մեկ օրում առավել մեծ թվով՝ 60, բնակիչներ են հիվանդացել Բաբիլի նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



