ԱՄՆ արեւելքում հեղեղների զոհերի թիվը հասել է 12-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Հյուսիսային եւ Հարավային Քարոլինայի նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով սկսված հեղեղների զոհերի թիվը հասել է 12-ի։ Այս մասին երկուշաբթի հայտարարել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 8 զոհ մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ վերջին 5 օրվա ընթացքում Հարավային Քարոլինայում տարերքին զոհ է գնացել 10 մարդ, որոնց մեծ մասը զոհվել է վատ եղանակային պայմանների պատճառով տեղի ունեցած ավտովթարներից։
Հյուսիսային Քարոլինայում հեղեղները խլել են եւս 2 մարդու կյանք։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



