Մահացել է «Գառների լռությունը» ֆիլմի ռեժիսորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ73 տարեկանում մահացել է ամերիկացի կինոռեժիսոր Ջոնաթան Դեմմեն, որը հայտնի է իր «Գառների լռությունը» սարսափ ֆիլմով։ Մահվան պատճառը կերակրափողի քաղցկեղն ու սրտի հիվանդությունների հետ կապված բարդացումներն էին, հայտնում է Euronews–ը։
«Գառների լռությունը» ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել էին Ջոդի Ֆոսթերն ու Էնթոնի Հոփկինսը, «Օսկար» է ստացել հինգ անվանակարգերում։ Դեմմեն այդ պատվավոր մրցանակին արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում։ Ջոնաթան Դեմմեն նաեւ «Ամուսնացած եմ մաֆիայի հետ», «Ֆիլադելֆիա» ֆիլմերի բեմադրող ռեժիսորն է եղել։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



