Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտրություններում ՀՀԿ-ն կարողացավ հաջողություն գրանցել եռաշերտ աշխատանքի շնորհիվ. Գառնիկ Իսագուլյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ չնայած քննադատություններին՝ մարդիկ զգացել են, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի հանրապետական կուսակցությունը ձեւավորել էր ամենամրցունակ թիմը:

«Ամենակարեւոր խնդիրը մասնակիցների թվի հետ կապված բանավեճերն էին. արդյո՞ք քվեարկության մասնակիցների թիվը համապատասխանում է իրականությանը:  Հանրապետական կուսակցությունը գնաց այն հորդորներին, որ անպայման ընտրողների ցուցակները, հասցեներն ու ստորագրությունները հրապարակվեն: Դրանից հետո որեւէ մեկի կողմից թվաքանակի հավաստիության  հետ կապված վեճ չեղավ: Երկրորդն ընտրակաշառքների հետ կապված խոսակցություններն էին այն մասին, որ դրանց շնորհիվ ընտրություններում հնարավոր եղավ հասնել հաջողության: Որեւէ մեկը չի բացառում նման երեւո ւյթներ, բայց արդյո՞ք դրանք ունեցել են որեւէ ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա: Ըստ էության՝ ՀՀԿ-ից բացի, ոչ մի այլ կուսակցություն Ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո չէր սկսել պատրաստվել ընտրություններին կամ էլ չէր հասկանում, որ ներառված որոշ դրույթների առկայության դեպքում չկայացած կուսակցությունների ընտրվելու հարցը դժվարանալու է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ ընտրություններում հաջողություն գրանցած քաղաքական ուժը եռաշերտ հաղթանակի շնորհիվ կարողացավ դա անել: «Նախ բոլոր տեղերում նրանք ունեին իրենց առանձին շտաբերը: Առաջին շերտով աշխատում էին անհատներ, երկրորդ շերտով վարչապետը, ով եղավ բոլոր ընտրատարածքներում: Սրան գումարվեց Նախագահի անհատական աշխատանքը: Տեսանք, որ կուսակցությունները, որոնք իրենց հնարավորություններով չէին զիջում Հանրապետականին, ամեն դեպքում չկարողացան բոլոր ընտրատարածքներում առաջ անցնել: Խոսակցություններ կան, թե չսիրելով Հանրապետականին՝ ինչպես ժողոուրդը տվեց ձայնը նրան: Սիրել-չսիրելով չէ, որ առաջնորդվում են կամ ձայն են տալիս: Չկա մի քաղաքացի, որ նրա համար խաղաղությունը գերարժեք չլինի, բայց տեսանք, որ նույնիսկ այդ կարգախոսով քաղաքական ուժը չկարողացավ երկու տոկոսից ավելի շեմը հաղթահարել»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով ընտրություններում Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի պարտությանը՝ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ նրանք չկարողացան համոզել մարդկանց, որ որոշ ժամանակ առաջ իշխանության բարձր դիրքերում գործունեություն ծավալած քաղաքական գործիչը կարող է հանդես գալ ընդդիմադիր դիրքերից:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայացել են 2017թ. ապրիլի 2-ին: Ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել 4 քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, ՀՅԴ, «Ելք» դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը:  Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ է քվեարկել 770 հազար 441,  «Ծառուկյան» դաշինքին`  428 հազար 836, «Ելք» դաշինքին` 122 հազար 65, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը   103 հազար 48 ընտրող:  ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ