Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետի որդին «ատամները սրած» դուրս է եկել գեներալի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ Ներսես Նազարյանն ազատվեց Երեւանի ոստիկանապետի պաշտոնից, տարբեր ընկերություններ, «ատամները սրած», հարձակվեցին նրա որդուն պատկանող ընկերության վրա: «Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված դատական հայցերին:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015թ մարտի 25-ին Արտաշատի պահածոների գործարան ԲԲԸ-ն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Նազարյանի ընկերությունից պահանջելով բռնագանձել 12 միլիոն 741 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Արտաշատի պահածոների գործարանի` «Արտֆուդ» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ ներկայումս Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, իսկ մյուս կեսը պատկանում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին: Այսինքն՝ ՀՀ վարչապետի եւ գյուղնախարարի որդիները Երեւանի նախկին ոստիկանապետից գումար են ուզում: Բացի այդ՝ 2015թ ապրիլի 9-ին «Արտֆուդ» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով Արմեն Նազարյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել: Այս գործով դատավոր Հովիկ Շահնազարյանն էլ, բնականաբար, բավարարելն է միջնորդությունը:

Հիշեցնենք, որ այս հայցից մեկ ամիս առաջ 2015 մարտի 17-ին ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ն եւս դիմել էր դատարան՝ պահանջելով ընկերությունից գանձել 4 միլիոն դրամ: Պատգամավորին պատկանող ընկերությունն էլ էր միջնորդություն ներկայացրել Արմեն Նազարյանին պատկանող ընկերության դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու մասով, ինչը եւս բավարարվել է: Բայց դժվար էր պատկերացնել, որ եթե Ներսես Նազարյանը ոստիկանապետի պաշտոնն ունենար, արդյո՞ք Աշոտ Արսենյանը կհամարձակվեր նրա որդուց դատարանով «փող ուզել»՝ ունեցվածքը կալանքի տակ դնելով: Բայց քանի որ հիմա Նազարյանը շարքային քաղաքացի է, պաշտոնաթող գեներալ, ուստի «դանակավորները» շատացել են ու հարձակվել:

Հիշեցնենք, որ երբ Ներսես Նազարյանը պաշտոնանկ եղավ, նրա որդու «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը ձախողեց, եւ կամաց-կամաց բոլոր մասնաճյուղերը փակվեցին՝ պարտքերի տակ գցելով Նազարյանի որդուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը