Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՌԴ–ում հայ համայնք կա, բայց չկա. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավանդաբար ապրիլի 24–ին ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներ են կազմակերպվում բոլոր այն երկրներում, որտեղ կան հայեր: Այս տարի էլ բացառություն չէր: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տեղի ունեցան մեծ ու փոքր բազմաթիվ միջոցառումներ:

Անշուշտ, ամենամեծ ու լավ կազմակերպված միջոցառումները տեղի ունեցան Միացյալ Նահանգներում: Հատկապես Ցեղասպանությունից հետո ԱՄՆ տարբեր քաղաքներում տարերայնորեն ձևավորված հայ համայնքներն այսօր բավականին կուռ և լավ կազմակերպված կառույցներ են: ԱՄՆ հայ համայնքը, որ իր մեծությամբ երկրորդն է, կարողանում է ոչ միայն կազմակերպել սեփական կյանքը, լուծել ներհամայնքային տարբեր խնդիրներ, այլև բարձրացնել քաղաքական հարցեր, երկրի իշխանություններին առաջադրել քաղաքական օրակարգ: Հայ համայնքի ազդեցիկ լինելու շնորհիվ է, որ ԱՄՆ նախագահներն իրենց պարտավորված են զգում ամեն տարի հանդես գալ ապրիլքսանչորսյան ուղերձներով: Նաև` հատկապես Հայաստանին ու տարածաշրջանին վերաբերող հարցերում և որոշումներում հաշվի նստել հայկական լոբբիի կարծիքի հետ:

Եվրոպայի ամենամեծ հայ համայնքն ունեցող Ֆրանսիայում ապրիլքսանչորսյան միջոցառումները նույնպես բավականին մարդաշատ ու լավ կազմակերպված էին: Նաև` նախագահի թեկնածու Մակրոնը, որն առաջին փուլի առաջատարն է, մասնակցեց այդ միջոցառումներին: Ճիշտ է, քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են` առջևում երկրորդ փուլն է: Իսկ գրեթե 500000–անոց հայ համայնքի ձայնը կարող է որոշիչ լինել: Բայցևայնպես, չմոռանանք, որ Ֆրանսիայում մահմեդականներն էլ քիչ չեն: Ուստի հարկ է արժանին մատուցել հայ համայնքին:

Խիստ կարևոր էր այն, որ հիշատակի միջոցառումներ եղան հենց Թուրքիայում: Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Թյունել հրապարակում էին հավաքվել հարյուրավոր հայեր, քրդեր, նաև թուրքեր: Այս տարի բավականին մարդաշատ ու լավ կազմակերպված ակցիաներ եղան նաև մեր հարևան Վրաստանում, որտեղ, հաշվի առնելով թուրքական գործոնը, իշխանությունները գրեթե միշտ խուսափել էին Ցեղասպանության օրվա միջոցառումներն արտոնելուց կամ հնարավորինս խոչընդոտել էին դրանց զանգվածային լինելուն: Այս անգամ հայ համայնքը լավ էր աշխատել: Գուցե կային նաև քաղաքական նպաստավոր հանգամանքներ, բայցևայնպես միջոցառումները կարելի է համարել ստացված` հատկապես թուրքական համայնքի կողմից կազմակերպված սադրանքներին չտրվելու և ակցիաներն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու առումով:

Իսկ հիմա գանք գլխավորին: Ամենամեծ հայ համայնքը Ռուսաստանում է: Պաշտոնական տվյալներով այստեղ ապրում է ավելի քան 1 մլն հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` այդ թիվը 2–2.5 մլն է: Ռուսաստանյան ամենամեծ և ազդեցիկ հայկական կազմակերպությունը Ռուսաստանի հայերի միությունն է, որը ղեկավարում է ոչ անհայտ Արա Աբրահամյանը: Ու երբ Հայաստանի կամ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են որևէ խնդիր բարձրացնել, դիմում են հենց այս կառույցին: Բայց իր տարբերություն մյուս հայ համայնքների` ՌԴ հայ համայնքում ազգային գիտակցություն ասածը գրեթե բացակայում է: Հայ համայնքը իր կազմակերպչական կազմով գրեթե միշտ եղել է ՌԴ իշխանությունների խոսնակը, արել ամեն ինչ` հաճոյանալու այդ երկրի իշխանություններին` թեկուզ ոտնահարելով ազգային, պետական շահերն ու խնդիրները: Համայնքի ղեկավարությունն իրեն զգացել է ավելի շատ ռուս, քան հայ: Երբ անցած տարի ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ գրավեց չեզոք դիրք (թեպետ հարցական է` չեզո՞ք, թե ադրբեջանամետ), ու դա ի հեճուկս ՀԱՊԿ–ի ու Ռազմավարական դաշնակցության մասին պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ՌԴ հայ համայնքում որևէ մեկը որևէ ձայն հանե՞ց: Հայ համայնքի ամենամեծ և ազդեցիկ կառույցը, որի ղեկավարը սիրում է պարծենալ ՌԴ նախագահի հետ անձնական ջերմ կապերով, որևէ պահանջատիրական քայլ ձեռնարկե՞ց:

Ապրիլի 24–ին Մոսկվայում տեղի ունեցավ միջոցառում: Ակցիային մասնակցեց մի քանի հարյուր հոգի: Ու դա այն դեպքում, երբ ՌԴ–ում ապրում է առնվազն 1 մլն հայ: Իսկ ո՞ւր էին մնացածը: ՌԴ մասշտաբներով խղճուկ կազմակերպված այդ գործողությանը ներկա էր դեսպանը, միջին կալիբրի մի քանի դեմքեր, ու վերջ: Իսկ ո՞ւր էր Հայերի միությունը, ո՞ւր էր նրա ղեկավարը, ով ի պաշտոնե նույնիսկ աշխարհի հայերին է միավորում: Մի քանի օր առաջ Արա Աբրահամյանի ծննդյան առիթով Մոսկվայում հավաքվել էր ՌԴ բոմոնդը` քաղաքական ու ոչ միայն: Ստացվում է, եթե Արա Աբրահամյանը ցանկանում է, կարողանում է լավ կազմակերպել: Ապրիլի 24–ի միջոցառում նման մասշատբներով կազմակերպելու անհրաժեշտություն չկա՞ր: Գուցե դրանով անհարմար վիճակի՞ մեջ դնեին ՌԴ իշխանություններին: Իսկ հետո իրենց տերերին ի՞նչ պատասխան տային: Իսկ տերերը այդ օրը հիշելու որևէ ցանկություն չունեին: Վկան` ռուսական երկու պետական հեռուստաալիքներով` «Первый канал»–ով և «Россия»–ով որևէ անդրադարձ Հայոց ցեղասպանությանը չեղավ: Ավելին, ապրիլի 24–ին «Первый канал»–ը հիշեց Հոլոքոստը, երկար ու բարակ ռեպորտաժ նվիրեց հրեաների ցեղասպանությանը, բայց Եղեռնի մասին` ոչ մի խոսք:

Ի դեպ, Մոսկվայում կազմակերպված այդ ակցիայի ժամանակ ՌԴ–ում ՀՀ դեսպանը մի քանի անգամ մինչև գետին խոնարհվելով իր երախտագիտությունը հայտնեց ՌԴ Պետդումային, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Բայց մոռացավ պահանջել Ցեղասպանության պետական ճանաչում` Պետդումայի կողմից ճանաչումը ամենևին էլ պետական ճանաչում չէ:

Գուցե այստեղ հոգեբանական խնդիր կա: Ի վերջո, ՌԴ հայ համայնքը, ի տարբերություն մյուսների, ցեղասպանության հետևանքով չէ, որ ձևավորվել է: Դրա ստեղծումը եղել է բոլորովին այլ հանգամանքներով ու պատճառներով: Բայց դա ամենևին էլ չպետք է խանգարի, որ համայնքն ունենա ազգային գիտակցություն, որ նրա համար գլխավորը լինեն հայկականության խնդիրները, որ իր գործողություններով հնարավորինս մեծ նպաստ բերի հայկական հարցերի լուծմանը, ի վերջո, թեկուզ իր քանակական կշռով (այն թվով չորրորդ մեծ օտարազգի համայնքն է Ռուսաստանում) կարողանա ձևավորել քաղաքական օրակարգ: Ոչինչ չի խանգարում ունենալ արժանապատիվ կեցվածք, լինել ոչ թե կամակատար, այլ ինչ–որ առումով պահանջատեր: Հայ համայնքի գործարար, մշակութային, հասարակական դերն ու կշիռն այդ երկրում այդ հնարավորությունը լիուլի տալիս են:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար