Սամվել Ալեքսանյանի «ցնցող» որոշումը. «Սիթի»-ներում կաշխատեն միայն Մալաթիայի բնակիչները. «ՀԺ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար:
Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



