Արաբական աֆորիզմներ, որոնք շատ բան կսովորեցնեն Ձեզ
ԼԱՅՖԱրևելքը ոչ միայն աչքի է ընկնում շոգ անապատներով, քարավաններով և կանանց գեղեցիկ զգեստներով, այլև բնիկների մեծ իմաստունությամբ։
.png)
Առաջարկում ենք ծանոթանալ արաբական մի շարք ասացվածքների, որոնցում թաքնված են դարերի խորքից եկող գիտելիքներ և բարոյականության ոսկե կանոններ։
- Երբ խոսում ես, խոսքերդ պետք է լռությունից ավելի արժեքավոր լինեն։
- Ոչխարների բանակը, որը ղեկավարում է առյուծը, կհաղթի առյուծների բանակին, որը ղեկավարում է ոչխարը։
- Սխալը հերքելը կրկնակի սխալ է։
- Խելացին կհասկանա, երբ ակնարկես, իսկ հիմարը, երբ դրդես։
- Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է ամուսնուն և հանում է աղը այն ամենից, ինչ ամուսինն ասում է իրեն։
- Մեկ սեփական փորձը ավելի կարևոր է, քան իմաստության 7 կանոններ։
- Բարությամբ և քնքուշ խոսքերով կարելի է փղին պարանի վրայով քայլեցնել։
- Քամիները չեն փչում այնպես, ինչպես ուզում են նավերը։
- Եթե զնդան ես դարձել, ապա դիմացիր, իսկ եթե մուրճ, հարվածիր։
- Ով անթերի ընկեր է փնտրում, նա միայնակ է մնում։
- Հնարավոր չէ հասկանալ ժամանակն առանց շարժման։
- Լավագույն իշխանը նա է, ով կարողանում է իշխել սեփական եսին։
- Եթե վախենում ես, մի՛ ասա, եթե ասել ես, մի՛ վախեցիր։
- Հաղթանակը ցույց է տալիս, թե ինչ է կարող մարդը, իսկ պարտությունը՝ մարդու իրական արժեքը։
- Եթե չեք կարող հասնել ամեն ինչի, պետք չէ հրաժարվել դրա մի մասից։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



