Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում տրվեց Դավթաշենն Աջափնյակին կապող ճանապարհի կառուցման աշխատանքների մեկնարկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում տրվեց Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մեկնարկը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի` միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ:

Հիմնարկեքի արարողության շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համատեղ ձեռնարկություն «Բլեք Սի Գրուփ» և «Վահագն և Սամվել» ՍՊԸ ղեկավարներ Ղուկաս Գրիգորյանն ու Ամիրան Մամուչաձեն ստորագրեցին նոր ճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվեց կառուցվելիք ճանապարհի հիմքում:

Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ կառուցվում է Երևանի հյուսիսն ու հարավը միմյանց կապող ճանապարհ: 

«Այն ընդհանուր առմամբ 23 կիլոմետր է լինելու: Մենք  4 մասի ենք բաժանել ճանապարհի կառուցումը: Առաջին մասը դեկտեմբերին հանձնել ենք շահագործման: Այսօր մենք կարող ենք ասել, որ Շենգավիթ վարչական շրջանով մուտքը Երևան նորմալ վիճակում է գտնվում, և շուրջ 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհն արդյունավետ շահագործվում է: Իսկ հիմա մենք տվեցինք Դավթաշեն և Աջափնյակ համայնքները միմյանց կապող ճանապարհի շինարարության մեկնարկը: 1.5 տարվա ընթացքում ամբողջությամբ կավարտենք ճանապարհի շինարարությունը և շահագործման կհանձնենք` շուրջ 5.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհը»,- ասաց Մարգարյանը:

Նա հավելեց, որ հետագայում  Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանները միմյանց կապող հատվածը` շուրջ 9 կիլոմետր ճանապարհի շինարարության կառուցման մրցույթը կհայտարարեն: 

«Հիմա մենք մրցույթի փաթեթն ենք պատրաստում, մեկ ամսվա ընթացքում միջազգային մրցույթ կհայտարարվի, և կսկսենք այդ ճանապարհի կառուցումը: Դրանով մենք կունենանք 23 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որը Երևանի 4 վարչական շրջանները կապող ճանապարհ է լինելու:

Մենք սրանով կենտրոնական փողոցների բեռնաթափման խնդիր ենք լուծում: Ճանապարհը կառուցվում է մ իջազգային չափորոշիչների համապատասխան: Թե´ լուսավորությունը, թե´ եվրոպական ստանդարտներով կառուցվող ճանապարհը նորություն է մեր քաղաքի համար: Մենք նշաձող ենք դրել և այն պետք է պահենք: Վերջին տարիներին Երևանում ճանապարհաշինությունը զարգանում է, և դրա շնորհիվ մենք կարողանում ենք որոշակիորեն թեթևացնել երթևեկությունը:

Բայց Երևանում մենք դեռ անելիքներ ունենք: Շինարարների և ճարտարապետների հետ  մտածում ենք Երևանում նոր ճանապարհների կառուցման մասին: Հաջորդ տարիներին ականատես կլինեք նոր ճանապարհների կառուցման աշխատանքներին»,- եզրափակեց Երևանի քաղաքապետը:

Ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդակցության ուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային լուսատուներով: 

Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները