Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նա չի ազատվում անցյալից, որը խառնել է իր ողջ հոգեկան աշխարհը. Սիլվի Բարկովա

ՖՈՏՈ

 Life.panorama.am-ը գրում է.

«Դեպի վայրէջք» 25 մասանի ֆիլմի դերասանական անձնակազմից մի քանիսի հետ Life.panorama.am-ն արդեն զրուցել է: Այսօր խոսել ենք այս ֆիլմում ներգրավված դերաասանուհի Սիլվի Բարկովայի հետ, ում վերջերս հեռուստդիտողը տեսնում է «Դոմինո» սիթքոմում:

Թրաֆիքինգի զոհ դաձած կանանց մասին պատմող այս ֆիլմում Սիլվին մարմնավորում է այդ սարսափելի երեւույթից տուժած կնոջ, ով, ի վերջո, ինքնասպան է  լինում.

«Ինչպես հայտնի է՝ նախագծի թեման թրաֆիքինգն է։ Ես էլ այնտեղ ներգրավված եմ՝ որպես թրաֆիքինգի զոհ դարձած եւ մի կերպ Հայաստան փախչած աղջկա, ով շատ բարդ ճանապարհ է անցել»,- պատմեց Սիլվի Բարկովան ու շարունակեց.

«Իմ մարմնավորած հերոսուհին Էլիզն է։ Չնայած նրան, որ իրեն հաջողվել է վերդառնալ հայրենիք, միեւնույնն է, նա չի ազատվում անցյալից, որը խառնել է նրա ողջ հոգեկան աշխարհը։ Դրան գումարած՝ նրա հարազատ եղբայները երես են թեքել նրանից եւ ամաչելով քրոջ անցյալից` հեռացել Հայաստանից։ Ի վերջո այս աղջիկը ինքնասպան է լինում»։

Մեզ հետ զրույցում դերասանուհին նշեց, որ «Դեպի վայրէջք» ֆիլմում նկարահանվելու առաջարկը շատ արագ է ընդունել.

«Առաջարկը ստանալուց հետո, շատ հապճեպ որոշում կայացրի: Ինձ զանգահարեց Ելենա Արշակյանի օգնականը եւ ասաց, որ իրենց նոր պրոեկտում մի դեր կա, որի համար երկար են մտածել, թե ով կարող է խաղալ այդ բարդ հոգեբանական կերպարը, եւ ի վերջո հանգել են իմ տարբերակի վրա։ Այդ կարծիքն իմ մասին, իհարկե, պարտավորեցնող էր»,- նշեց նա:։

Սիլվիի խոսքով՝ դեռեւս մեկ նկարահանման օր է ունեցել.

«Թիմն, իսկապես, շատ լավն է, ու այդ պատճառով թիմային աշխատանքը շատ լավ  անցավ: Չնայած ծավալուն աշխատանքին՝ ամեն բան հարթ ու խաղաղ մթնոլորտում է կայանում»:

Ի դեպ՝ հետաքրքրվելով, թե սիթքոմից հետո միանգամից նման լուրջ, հոգեբանական կերպարի անցնելը դժվար չէ՞ր, պատասխանեց.

«Իհարկե, ոչ, ընդհակառակը՝ հեշտ էր։ Ես ժանրային նախապատվություն չունեմ՝ խաղարկային բոլոր ժանրերն էլ սիրում եմ»։

Իսկ զրույցի վերջում դերասանուհին հավելեց, որ առաջիկայում նոր աշխատանքներ եւս կլինեն, միայն թե այդ մասին ցանկացավ ավելի ուշ խոսել:

Ադմիրալ Իսակով (տեսանյութ) Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները Կեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ». Զգոն եղե՛ք Կործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՇենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու համար 1 անձ է ձերբակալվել․ ՆԳՆ Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Քարոզարշավից առաջ Խաչատուրյանը Փաշինյանին հաջողություն է մաղթել. «Ժողովրդավարությունը հաղթելու է» Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր․ ՀԾՖ Վթար է. ջուր չի լինելու Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները, մարելով կրակը, տանը հայտնաբերել են տղայի կիսամոխրացած մարմին Արտակարգ դեպք՝ Երևանում․ 7-ամյա երեխան պատշգամբի ճաղավանդակի արանքից անզգուշաբար վայր է ընկել Հայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Անգոլայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Կենդանի հիշողություն Երևանի սրտում. «Զինվորիկը» ֆիլմի ցուցադրությունը միավորեց սերունդներին Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան Ռեփեր Բաստան համերգի ժամանակ կորցրել է ատամը, բայց շարունակել ելույթը Լիբանանում իսրայելցի զինվորը պղծել է Կույս Մարիամի արձանը Երևանում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա Փաշինյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց «Ինձ մոտ տպավորություն է, որ կապիկներ են ղեկին, ոչ թե մարդիկ». Վան Եղիազարյան Մոսկվա թռչող 50 ԱԹՍ է ոչնչացվել․ քաղաքապետ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Պարսից ծոցում կա 1600 նավ․ նրանք չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով Շենգավիթի և Էրեբունու համայնքային ոստիկանները կողոպուտի դեպքեր են բացահայտել Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանՎեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թաց ձյուն, ձնախառն անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն այս օրերին Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվենՈ՞վ կհաղթի ՉԼ-ում. Սուպերհամակարգիչը ՊՍԺ-«Արսենալ» եզրափակչի հստակ ֆավորիտ ունի Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն ՎարդանյանՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Արտյոմ Վարդանյանի ընդգրկումը՝ կարևոր քայլ ազգային քաղաքականության ոլորտում100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ Ո՞ւմ վրա է մնացել Հայաստանի անվտանգությունըԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Վիզաների ազատականացման խոստումները և փակ դռների իրականությունըԾայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն Մանվելյան