Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քնի պակաս. 8 տհաճ հետևանք օրգանիզմի համար

ԼԱՅՖ

Ամեն օր 8-ժամյա քունը հարկավոր է օրգանիզմին՝ նորմալ աշխատանքի համար։ Steptohealth.ru կայքը գրում է, որ քնի պակասը մի շարք անցանկալի հետևանքներ է ունենում առողջության համար։

1. Բարձրանում է զարկերակային ճնշումը։ Քնի վատ որակն անդրադառնում է երակների և արյան շրջանառության վրա։ Դա հանգեցնում է սրտամկանի ծանրաբեռնվածության։ Արդյունքում քնի պակասը կարող է հանգեցնել հիպերտոնիայի։

2. Քաղցի զգացում է առաջանում։ Քնի պակասը կապված է մարդու մարմնի քաշի հետ։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ քիչ քնելու արդյունքում մեծանում է ախորժակը։ Քնի պակասը հանգեցնում է լեպտին հորմոնի քանակի նվազման, որը հսկում է ախորժակը։ Քիչ քնելու արդյունքում մեծանում է քաղցր ուտելու ցանկությունը։

3. Թուլանում է իմունիտետը։ Վատ քունը ֆիզիկական հյուծվածության պատճառ է դառնում, ինչի արդյունքում իմունիտետն ընկնում է։ Արդյունքում իմունային համակարգն ավելի քիչ հակամարմիններ է արտադրում՝ հիվանդաբեր միկրոբների դեմ պայքարի համար։ Արդյունքում մեծանում է բակտերիալ և վիրուսային վարակների, ինչպես նաև աուտոիմուն հիվանդությունների առաջացման հավանականությունը։

4. Ինտելեկտուալ կարողություններն ընկնում են։ Մարդու ուղեղն ու նյարդային համակարգն ամենաշատն են տուժում քնի պակասից։ Քիչ քնելու արդյունքում տուժում է կենտրոնանալու կարողությունը, մեզ համար ֆիզիկական գոսրծունեությամբ զբաղվելը դժվար է դառնում։ Մենք դժվարանում ենք որոշումներ կայացնել, հիշողությունը վատանում է։

5. Առաջանում է սթրես և դեպրեսիա։ Ընդամենը մի գիշեր վատ քնելը մեզ ավելի գրգռված ու նյարդային է դարձնում։ Իսկ քրոնիկական քնի պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի։

6. Մեծանում է 2-րդ կարգի դիաբետի առաջացման հավանականությունը։ Հանգստի պակասը խանգարում է գլյուկոզայի վերամշակմանը։ Շաքարը սկսում է կուտակվել օրգանիզմում։

7. Քաշն ավելանում է։ Երբ քիչ ենք քնում, ոչ միայն շատ ուտելու ցանկություն ենք ունենում, այլև գիրանում ենք։ Գիրանում ենք ավելորդ կալորիաներ օգտագործելու արդյունքում։ Բացի այդ՝ քնի պակասը խանգարում է հորմոնների արտադրությանը, որոնք մասնակցում են նյութափոխանակության գործընթացին։ Արդյունքում օրգանիզմի համար ճարպերն ու շաքարը որպես էներգիայի աղբյուր օգտագործելն ավելի է բարդանում, որոնք սկսում են կուտակվել մարմնի տարբեր հատվածներում։

8. Բորբոքային պրոցեսներ են զարգանում։ Քնի պակասի արդյունքում անհավասարակշռություն է առաջանում, ինչն արտահայտվում է բորբոքմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան