ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:
Այս միջոցառումների շրջանակներում ապրիլի 25-ին «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացվեցին սահմանված չափորոշիչներին համապատասխան դեռատիզացիոն աշխատանքներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Նշենք, որ համապատասխան ընկերության մասնագետների կողմից բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների դեռատիզացիոն միջոցառումներն իրականացվում են բոլոր քրեակատարողական հիմնարկներում և կրում են մշտական բնույթ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



