Օբաման Ուոլ սթրիթում ելույթի համար 400 հազար դոլարի չափով հոնորար Է պահանջել. Fox
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման համաձայնել Է 400 հազար դոլարի դիմաց սեպտեմբերին ելույթ ունենալ Նյու Յորքում: Դա կրկնակի ավելի Է այն հոնորարի առավելագույն չափից, որն իր դասախոսությունների համար վերցնում Էր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 24-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Օբաման համապատասխան պարտավորագիր Է կնքել Cantor Fitzgerald ներդրումային բանկի հետ: Վերջինս սեպտեմբերին Ուոլ սթրիթի առաջատար բանկերի եւ ընկերությունների ղեկավարության համար կազմակերպում Է առողջապահության խնդիրներին նվիրված խորհրդաժողով: Նման դեպքերում հոնորարների չափերը սովորաբար չեն հայտնում, ճշտել Է Fox News-ը:
Այն հիշեցնում Է, որ երկրի 44-րդ նախագահը կառավարման ութ տարվա ընթացքում բազմիցս իրեն ներկայացրել Է որպես Ուոլ սթրիթի «պարարտ կատուների» դեմ պայքարող մարտիկ, որոնք, նրա կարծիքով՝ շատ բանով հրահրեցին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը: Օբաման դիմակայում Էր ընչաքաղցությանը եւ անսահման հարստացմանը, սակայն այժմ չի կարողացել անդրդվելի մնալ գայթակղության հանդեպ, ընդգծել Է հեռուստաալիքը:
Հայտնի Է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո ելույթի համար Բիլ Քլինթոնի հոնորարները 2001 – 2015 թվականներին գերազանցում Էին 200 հազար դոլարը, իսկ Ջորջ Բուշ Կրտսերինը հասնում Էին 175 հազար դոլարի: Օբաման առաջիկա չորս շաբաթներին 28 տարբեր միջոցառումներ Է պլանավորել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



