Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաչե Գևորգյան. «Ես սիրում եմ իմ հողը…»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ ֆերմեր Վաչե Գևորգյանն այն մարդկանցից է, ովքեր գերադասում են իրենց հանապազօրյա հացը վաստակել հայրենիքում` չբռնելով պանդխտության ճանապարհը: Հպարտությամբ ասում է, որ ինքը կապված է, ավելին, կպած է մայր հողին, առանց որի չի պատկերացնում կյանքը:

… Բնիկ բայազետցի է: Նրա նախնիները Արևմտյան Հայաստանի այդ քաղաքից Արևելյան Հայաստան են գաղթել 19-րդ դարում: Ահա քանիերորդ սերունդն է, որ Գևորգյանների գերդաստանը ապրում է մայր Հայաստանում: Այսօր Վաչե Գևորգյանը Հատիս գյուղի ամենահաջողակ ֆերմերներից մեկն է, և այդ ամենին նա հասել է իր և երկու որդիների աշխատանքի շնորհիվ:

-Ամեն ինչ սկսվեց 1999 թվականի դեկտեմբերին, երբ ես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ 300 ԱՄՆ դոլար վարկ վերցրեցի: Այդ գումարը գյուղատնտեսական նպատակով եմ ծախսել՝ կով եմ գնել, անասնակեր և…. Այսօր ունեմ 50 կով, էլ չեմ խոսում ոչխարների, հավերի, հնդկահավերի մասին: Մթերքի իրացման խնդիրը լուծված է ,- պատմում է Վաչե Գևորգյանը:

Վաչեն ցավով արձանագրում է, որ Հատիս գյուղում երիտասարդների թիվը շատ է պակասել: Ոմանք քոչել են «հեշտ կյանք» փնտրելու:

Շատերն են ցանկանում, որպեսզի Վաչե Գևորգյանի նման մարդկանց օրինակը, տնտեսության բնագավառում նրա հաջողությունները հայրենի ոստանը լքելու գաղափարից ետ պահեն գյուղերում մնացած երիտասարդներին:

-Ձեր ֆերմայում միայն Ձեր ընտանիքի անդամնե՞րն են աշխատում, թե՞ ուրիշ օգնողներ ունեք,- հարցնում եմ Վաչեին:

- Մեր ընտանիքի անդամներից բացի աշխատանքի ենք հրավիրել մեկ կթվորուհու և մեկ հովվի: Հիմնական ուժը մեր ընտանիքն է: Կինս, օրինակ, ով խնամում է մեր անասունները, առավոտյան 04:30-ից արդեն ոտքի վրա է: Այդ ժամանակ է սկսվում կովերի կիթը, իսկ իմ աշխատանքային օրը սկսվում է դրանից կես ժամ հետո և ավարտվում երեկոյան ժամը տասին:

-Դուք միայն անասնապահությա՞մբ եք զբաղվում:

- Ո՛չ, ունենք ավելի քան 20 հեկտար հողատարածություն, որտեղ հացահատիկ ենք ցանում: Խոտհարքներ էլ ունենք, որտեղից ձմեռվա համար անասնակեր ենք հավաքում:

Մեր զրույցի ժամանակ Վաչեի տղաները գտնվում էին դաշտում և զբաղված էին խոտ հնձելով, հավաքելով և տեղափոխելով: Տղաները լավ չարչարվում էին: Վաչեն նշեց, որ տարվա այս ժամանակաշրջանում իր տղաները աշխատում են արևածագից մայրամուտ:

Ինձ հետաքրքրեց, թե արդյո՞ք նրա կյանքում ամեն ինչ հարթ է ընթացել, դժվար պահեր չե՞ն եղել:

- Բնական է` ամեն ինչ այդքան հարթ չի եղել, ինչպես թվում է առաջին հայացքից, սակայն հողի աշխատավորը պետք է սիրի հողը, իր հոգին ներդնի աշխատանքի մեջ, նաև պատրաստ լինի բնության արհավիրքների դեմ պայքարելու: Եվ ոչ միայն բնության: Դժվարություններ եղել են, բայց մենք փորձել ենք հաղթահարել դրանք մեր նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ:

Ես սիրում եմ մեր հողը, հողի աշխատավորը պիտի բարի մարդ լինի, համբերատար, չարչարանքից չվախեցող, տոկուն: Այդպիսին է հողի աշխատավորի «խաչը», որ մենք փորձում ենք տանել պատվով: Միակ ցանկությունս է, որ տղաներս ևս մնան Հատիսում և բազմապատկեն մեր հնարավորությունները, որպես հայրենի եզերքի նվիրյալներ՝ իրենց ուժն ու եռանդը ներդնեն մեր հայրենիքի հզորացման գործում:

Լևոն Ազրոյան

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար