Արդի քաղաքականության մեջ «կանոններ այլեւս չկան». Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում Է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր Է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անտարակույս, այժմ իրադրությունն ավելի ծանր Է…Այն ժամանակ գոյություն ունեին երկու կայսրություններ՝ Արեւմտյան եւ Խորհրդային, որոնցից յուրաքանչյուրը հակառակորդի դեմ հակամարտություններ Էր հրահրում երրորդ երկրների տարածքում: Բայց ոչ երբեք իր սահմաններին եւ երբեք ուղղակիորեն: Նույնիսկ հրապարակային հռետորաբանությունն Էր ավելի մեղմ: Այն ժամանակ երկու ճամբարներն Էլ չԷին անցնում թույլատրելիի սահմանները: Այսօր ոչ մի կարգի կանոններ այլես չկան»,- մեջբերում Է նախարարի խոսքը Esquire հանդեսը:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատմել Է, որ իրեն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հաջողվում Է կարգավորել հարաբերությունները, եւ նշել Է, որ ինքը «եթե ոչ մտերմական, ապա լավ հարաբերություններ» Է ունեցել բոլոր պետքարտուղարների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



